«Նեոդասականություն»–ի խմբագրումների տարբերություն

Նեոդասականության սկզբունքները արձագանք են գտել նաև [[1930]]-ական թվականների երկրորդ կեսից մինչև [[1950]]-ական թվականների սկզբի սովետական ճարտարապետության մեջ։
 
== Կերպարվեստ ==
== Նեոդասականությունը կերպարվեստում ==
[[Պատկեր:Angelica Kauffmann - Venus Induces Helen to Fall in Love with Paris - WGA12099.jpg|մինի|ձախից]]
Կերպարվեստում «նեոդասականություն» տերմինը երևույթների առավել լայն շրջանակ է ընդգրկում, քան ճարտարապետության մեջ և կիրառվում է տարատեսակ գեղարվեստական հոսանքների նկատմամբ։ Պրեռաֆայելիաների ստեղծագործություններում ([[20-րդ դար]]ի կեսից) արդեն նշմարելի էին նեոդասականության որոշ տարրերը։ Սակայն նեոդասականության մասին, որպես համեմատաբար ամբողջական երևույթի, կարելի է դատել այսպես կոչված նեոիդեալիզմի կապակցությամբ, որը վերջնականապես ձևավորվել է [[1870]]-ական թվականներին, Գերմանիայում։ Բանակռիվ մղելով ինչպես ակադեմիական էկլեկտիկայի և նատուրալիզմի, այնպես էլ ռեալիզմի դեմ, հետևելով գեղեցկության «հավերժական» իդեալներին «նեոիդեալիստները» (գեղանկարիչներ՝ Ա․ Ֆոյերբախ, Ֆոն Մարե, քանդակագործ՝ Ա․ Տիլդեբրանդ) ձգտել են վերածնել դասական արվեստի մոնումենտալությունն ու պլաստիկական հստակությունը։ Գեղագիտության բնագավառում այդ ձգտումը հիմնավորվել է Կ․ Ֆիդլերի երկերում, որն արվեստի խնդիրը համարել է իրականության «քաոսի» հաղթահարումը։
82 200

edits