«Նեոդասականություն»–ի խմբագրումների տարբերություն

 
''Նեոդասականություն'' տերմինը լայնորեն կիրառվում է նաև (հիմնականում արտասահմանյան արվեստագիտության մեջ) [[18-րդ դար]]ի երկրորդ կեսից [[19-րդ դար]]ի առաջին կեսի [[ճարտարապետություն|ճարտարապետության]] և [[կերպարվեստ|կերպարվեստի]] մեջ կլասիցիզմը նշելու համար, ի տարբերություն [[17-րդ դար]]ի և 18-րդ դարի առաջին կեսի կլասիցիզմի։ Նեոդասականության առաջացումը (որպես ծրագրված վերադարձ անցյալի արվեստին) պայմանավորված էր տագնապալի և հակասական իրականությանը գեղագիտական ինչ-որ «հավերժ» արժեքներ, իսկ գեղարվեստական հոսանքների գաղափարական և ձևական համակարգին ապաժամանակային, ողջ կոնկրետ պատմականից «մաքրագործված» իդեալական կերպարներ, ձևերի խստություն ու վեհություն հակադրելու ձգտումով։ Միաժամանակ նեոդասականությունը ելակետային ընդհանուր գծեր ունի [[նեոռոմանտիզմ]]ի հետ, չնայած երբեմն հանդես է գալիս որպես նրա հակադրություն։ Դասական ավանդույթների զարգացումն ու ստեղծագործական վերաիմաստավորումը կարծես ի հայտ է բերում գեղարվեստական պրոցեսի պատմական հաջորդականությունը։ Միաժամանակ, դասական ձևական հնարքների մեխանիկական կիրառումը, դասական ([[20-րդ դար]]ի արվեստում ոչ սակավ պաշտոնապես հորինված) մոտիվների միտումնավոր ընդմիջարկումը հանգեցնում են սխեմատիկ, անկենդան, կեղծ վեհությամբ երկերի ստեղծմանը։
== Ճարտարապետություն ==
== Նեոդասականությունը ճարտարապետության մեջ ==
[[Պատկեր:Antichina piranese.jpg|մինի|ձախից]]
Ճարտարապետության մեջ հիմնականում կլասիցիստական ավանդույթների հետ կապված նեոկլասիցիստական հոսանքների ավելի լայն տարածման ժամանակաշրջանը բաժանվում է երեք փուլի. առաջինը սկսվել է մոտ [[1910]]-ին, երկրորդը ըևդգրկել է հիմնականում [[1930]]-ական թվականներին, երրորդը սկսվել է [[1950]]-ական թվականների վերջին։ Սկզբնական շրջանում դասական ձևի կազմակերպմաև տրամաբանությունը և նրա լակոնիզմը հակադրվել են էկլեկտիկ և «մոդեռն» ճարտարապետություններին բնորոշ ձևերի կամայականությանը և դեկորի շռայլ կիրառմանը։ Մի շարք երկրներում այս շրջանի նեոդասականությունը կիրառում է «մոդեռնի» մշակած կառուցվածքային հնարքները և իր մեջ բովանդակել որոշակի ռացիոնալիստական միտումներ (Ֆրանսիայում՝ Օ․ Պեռե և Թ․ Գառնիե, Գերմանիայում՝ Պ․ Բեռենս, Ավստրիայում՝ Օ․ Վագներ և Ա․ Լոզ, Շվեդիայում՝ Գ․ Ասպլունդ և ուրիշներ)։ [[1910]]-ական թվականներին ռուսական ճարտարապետությունում նեոդասականությունը ստացել է այլ երանգավորում, այստեղ գերիշխել է դասական ճարտարապետության հիմնական սկզբունքները հաստատելու ձգտումը (Ի․ Ա․ Ֆոմին, Ի․ Վ․ ժոլտովսկի, Վ․ Ա․ Շչուկո և ուրիշներ)։ Այդ տարիներին դասական ճարտարապետության մոտիվների ոճավորմանն են անդրադարձել նաև ռուս, «մոդեռնի» ներկայացուցիչները (Ֆ․ Օ․ Շեխտել, Ֆ․ Ի․ Լիդվալ և ուրիշներ)։
82 200

edits