«Նեոդասականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
 
== Նեոդասականությունը կերպարվեստում ==
[[Պատկեր:Angelica Kauffmann - Venus Induces Helen to Fall in Love with Paris - WGA12099.jpg|մինի|ձախից]]
Կերպարվեստում «նեոդասականություն» տերմինը երևույթների առավել լայն շրջանակ է ընդգրկում, քան ճարտարապետության մեջ և կիրառվում է տարատեսակ գեղարվեստական հոսանքների նկատմամբ։ Պրեռաֆայելիաների ստեղծագործություններում ([[20-րդ դար]]ի կեսից) արդեն նշմարելի էին նեոդասականության որոշ տարրերը։ Սակայն նեոդասականության մասին, որպես համեմատաբար ամբողջական երևույթի, կարելի է դատել այսպես կոչված նեոիդեալիզմի կապակցությամբ, որը վերջնականապես ձևավորվել է [[1870]]-ական թվականներին, Գերմանիայում։ Բանակռիվ մղելով ինչպես ակադեմիական էկլեկտիկայի և նատուրալիզմի, այնպես էլ ռեալիզմի դեմ, հետևելով գեղեցկության «հավերժական» իդեալներին «նեոիդեալիստները» (գեղանկարիչներ՝ Ա․ Ֆոյերբախ, Ֆոն Մարե, քանդակագործ՝ Ա․ Տիլդեբրանդ) ձգտել են վերածնել դասական արվեստի մոնումենտալությունն ու պլաստիկական հստակությունը։ Գեղագիտության բնագավառում այդ ձգտումը հիմնավորվել է Կ․ Ֆիդլերի երկերում, որն արվեստի խնդիրը համարել է իրականության «քաոսի» հաղթահարումը։
[[Պատկեր:Psyche revived Louvre MR1777.jpg|մինի|աջից]]
Նեոդասականությունը մեծ տարածում է գտել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին՝ որպես իմպրեսիոնիզմի նկատմամբ ռեակցիայի տարատեսակներից։ Այն իր մեջ զուգորդել է ուշ ակադեմիական շրջանի որոշակի միտումներ, այս կամ այն չափով անտիկ արվեստի (ընդ որում՝ ոչ այնքան դասական, որքան արխաիկայի շրջանի), հազվադեպ՝ Վերածննդի և կլասիցիզմի արվեստների սկզբունքներին ծրագրայնորեն հետևելը, վերջապես՝ հաճախ շատ մոտիկից «մոդեռնի» ոճավորմանը շփվելը։ «Նեոդասականություն» տերմինը տարբեր չափերով կիրառելի է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի այնպիսի վարպետների ստեղծագործության կամ նրանց արվեստի առանձին կողմերի նկատմամբ, ինչպիսիք են քանդակագործներ Ա․ Մայոլը և է․ Ա․ Բուրդելը ([[Ֆրանսիա]]), Կ․ Միլլեսը ([[Շվեդիա]]), Ի․ Մեշտրովիչը ([[Հարավսլավիա]]), Ֆ․ Մեսսինան ([[Իտալիա]]), Ս․ Տ․ Կոնյոնկովը, Ա․ Տ․ Մատվեեը, Ա․ Դ․ Մերկուրովը ([[Ռուսաստան]]), գեղանկարիչներ Ֆ․ Բոդլերը ([[Շվեյցարիա]]), Պ․ Պյուվի դը Շավանը և Մ․ Դենին (Ֆրանսիա), Լ․ Ս․ Բակստը, Վ․ Ա․ Սերովը, Կ․ Ա․ Պետրով-Վոդկինը (Ռուսաստան)։ Նեոդասականության հետ շփման եզրեր ունեն [[էքսպրեսիոնիզմ]]ի, [[ֆուտուրիզմ]]ի, [[կուբիզմ]]ի նկատմամբ որպես ռեակցիա սկզբնավորված [[1920]]-[[1930]]-ական թվականների կերպարվեստի հոսանքներից՝ «նոր նյութականությունը» ([[Գերմանիա]]), որն իր հերթին ազդել է ռեգիոնալիզմի վրա ([[ԱՄՆ]]), «մետաֆիզիկական գեղանկարչությունը» (Իտալիա), [[Պ․ Պիկասսո]]յի «նեոէնգրիզմը» (Ֆրանսիա)։ Ինչպես և ճարտառապետության մեջ նեոդասականության գեղարվեստական արտահայտչամիջոցները օգտագործել է [[ֆաշիստ|ֆաշիստական]] վարչակարգերի պաշտոնական արվեստը՝ ստեղծելու համար կեղծ մոնումենտալ, սառը, անկյանք կամ փքուն-պաթետիկ կերպարներ, որոնք մարմնավորել են պետության հզորության պաշտամունքն ու «գերմարդ- հերոսին» (Իտալիայում գեղանկարիչներ Ա․ Ֆունի, Մ․ Սիրոնի, Գերմանիայում՝ Ա․ Բրեկեր և ուրիշներ)։
 
== Նեոդասականությունը գրականության մեջ ==
[[ԽՍՀՄ|Սովետական]] գիտության մեջ գրականության ասպարեզում «նեոդասականություն» տերմինով նշվում են համեմատաբար նեղ հոսանքներ ([[1890]]-ական թվականների սկզբից մինչև [[1900]]-ական թվականների կես), որոնք գեղագիտորեն համանման են [[19-րդ դար|19-րդ]] և [[20-րդ դար]]երի սահմանագծի կերպարվեստում եղած նեոդասականությանը (Ֆրանսիայում՝ այսպես կոչված ռոմանական դպրոցը՝ Շ.Մորիսի և ժ․ Մորեասի գլխավորությամբ, Գերմանիայում՝ Պ․ էռնստի, Վ․ Շոլցի, Ս․ Լյուբինսկու ստեղծագործությունը)։ Սոցիալ-քաղաքական ձգտումներով տարբեր նոր դասական գրողներին միավորում են գեղագիտության ու պոետիկայի ազգակցական սկզբունքները՝ բացասական վերաբերմունքը ինչպես [[նատուրալիզմ]]ի, այնպես էլ ֆրանսսիական [[սիմվոլիզմ]]ի ու գերմանական [[նեոռոմանտիզմ]]ի նկատմամբ, կողմնորոշումը դեպի [[անտիկ]] [[ողբերգություն]]ն ու [[կլասիցիզմ]]ը, եվրոպական դասական մշակույթի «անսասան» ավանդույթների վրա հենվելը՝ ի հակակշիռ դեկադանսի և պրոզաիկ իրականության և, միաժամանակ, քննադատական [[ռեալիզմ]]ի ավանդույթների հետ կապերի խզումը։ [[1930]]-ական թթ․ նեոդասականության յուրօրինակ տարատեսակը եղավ նաև «նոր [[հումանիզմ]]» հոսանքը ԱՄՆ-ի գրականության մեջ։