«Հալոգեններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 263.
Քլորի [[զանգվածային բաժին]]ն օրգանիզմում կազմում է 0,15%: Քլորիդ իոններ է պարունակում արյան պլազման` գերազանցապես NaCl և KCl աղերի [[լուծույթներ]]ի ձևով: Դրանք կարգավորում են [[օսմոտիկ ճնշում]]ը, ապահովում են [[իոններ]]ի հոսքը բջջային [[մեմբրան]]ների միջոցով, ակտիվացնում են [[ֆերմենտներ]]ը: [[Կերակրի աղ]]ի օրական պահանջը [[5]]-[[10]] [[գ]] է:
[[Մարդ]]ու և [[կենդանիներ]]ի [[ստամոքս]]ում արտադրվում է [[աղաթթու]], որը կազմում է [[ստամոքսահյութ]]ի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ [[օրգանիզմ]]ում ներթափանցող հիվանդագին [[մանրէ]]ները ոչնչացնելու համար: Բժշկության մեջ լայնորեն օգտագործվում են կերակրի աղի ֆիզիոլոգիական և հիպերտոնիկ լուծույթները:
'''* Ֆիզիոլոգիական լուծույթ` NaCl-ի 0,9 %-անոց ջրային լուծույթ'''
'''* Հիպերտոնիկ լուծույթ` NaCl-ի 3-10 %-անոց ջրային լուծույթ'''
 
===== Բրոմ =====
[[Կենտրոնական նյարդային համակարգ]]ը շատ զգայուն է բրոմիդի իոնի` Br<sup>2</sup>, նկատմամբ, որն ունի հանդարտեցնող ազդեցություն: Այդ պատճառով [[բրոմ]] պարունակող դեղամիջոցներն օգտագործվում են նյարդային գրգռվածությամբ տառապող հիվանդների բուժման համար: