«Թասմանիա (կղզի)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(տեղեկաքարտ)
}}
 
'''Թասմանիա''' ({{lang-en|Tasmania}})''', [[կղզի]] [[Ավստրալիա]]յի հարավ-արևելքում։ Մայր ցամաքից բաժանվում է Բասի նեղուցով։ Հարակից [[կղզի]]ների հետ Ավստրալիական Միության [[նահանգ]]ն է։ Տարածությունը 68,3 հազար կմ<sup>2</sup> է, ([[1979]]), վարչական կենտրոնը՝ Հոբարտը։ [[Կղզի]]ն հանդիսանում է [[Ավստրալիա]]յի Ջրբաժան մեծ լեռնաշղթայի շարունակությունը։ Ափերին առաջացել են բազմաթիվ [[ծոց]]եր։ Ռելիեֆում գերակշռում են զառիթափ լանջերով [[սարավանդ]]ներն ու [[բարձրավանդակ]]ները։ Առավելագույն բարձրությունը [[1617]] մ է (Օսա [[լեռ]])։
== Կլիման ==
Կլիման հյուսիսում մերձարևադարձային է, հարավում՝ բարեխառն, խոնավ։ [[Հուլիս]]ի միջին ջերմաստիճանը 8°C է, [[փետրվար]]ինը՝ 17°C, տարեկան տեղումները՝ 600-2800 մմ։ [[Գետ]]երը ջրառատ են, հարուստ՝ հիդրոռեսուրսնեով։ Կենտրոնական [[սարավանդ]]ում կան սառցադաշտային լճեր։ Տիրապետում են [[խոնավ անտառներ]]ը ([[էվկալիպտ]], մշտականաչ հաճարենի) և ալպյան մարգագետինները։