«Վերգիլիոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 6.
== Կյանքը ==
Ծնվել է Հարավային Իտալիայում` Անդես գյուղում, որտեղ նրա հայրը փոքր հողատեր էր։ Կրթություն է ստացել նախ Կրեմոնայում, ապա Հռոմում, ուր հմտացել է ճարտասանական արվեստում։ Գերադասելով գյուղական կյանքը՝ 28 տարեկանում վերադարձել է իր ծննդավայրը։ Մ.թ.ա. 41 թ. նրա հայրական հողամասը բռնագրավվում է հօգուտ կայսերական բանակի զինվորների, սակայն շուտով մտավորականների հայտնի հովանավոր [[Մեկենաս]]ի միջնորդությամբ Վերգիլիոսը նոր հողակտոր է ստանում։ Այնուհետև մինչև կյանքի վերջը վայելել է Օգոստոս կայսեր բարյացակամությունը։ Մահացել է անժամանակ՝ մ.թ.ա. 19 թ.` 49 տարեկան հասակում:
 
Ապրել և ստեղծագործել է [[Հռոմ]]ի հանրապետության կործանման ժամանակաշրջանում։ Եղել է նոր կարգերի հենարան հանդիսացող հասարակական միջին խավերի տրամադրությունների արտահայտիչն ու գաղափարախոսը։ Վերգիլիոսի վաղ շրջանի ստեղծագործությունները ([[10]] Էկլոգ) ընդգրկված են «[[Բուկոլիկա]]» («Հովվական երգեր»,[[մ. թ. ա. 42]]-[[38]]) ժողովածուում։ Մեր թվարկությունից առաջ [[37]]-[[30]] [[թվական]]ներին Վերգիլիոսը գրել է «Գեորգիկա» [[պոեմ]]ը, որն արտահայտում է բանաստեղծի սերը բնության և երկրագործական աշխատանքների հանդեպ։ Պոեմում կան որոշ ներբողներ՝ ձոնված [[Օկտավիանոս]] [[կայսր]]ին։ Վերջինիս է ձոնված նաև Վերգիլիոսի [[գլուխգործոց]]ը՝ «էնեական» պոեմը, որ մտահղացված է որպես «[[Իլիական]]ի» և «[[Ոդիսական]]ի» հռոմեականին զուգահեռ։
 
Վերգիլիոսի [[ստեղծագործություն]]ը դարձել է [[կլասիցիզմ]]ի ժամանակաշրջանի հռետորական և էպիկական պոեզիայի նմուշ։ Վերգիլիոսի երկերի [[հայերեն]] առաջին թարգմանությունները լույս են տեսել [[Վենետիկ]]ում; [[1814]] թվականին հրապարակվել է «Գեորգիկա»-ից մի հատված։ Վերգիլիոսի «Էնեական»-ի առաջին ամբողջական հայերեն ([[գրաբար]]) թարգմանությունը կատարել է Էդգար Հյուրմուզյանը՝ [[1845]] թվականին, երկրորդը՝ Հ․ Ղազիկյանը, «Գեորգիկա»-ի առաջին հայերեն ([[գրաբար]]) թարգմանությունը (հրատարակություն [[1847]], «Մշակականք» խորագրով) կատարել է Հ․ Բագրատունին, երկրորդը (հրատարակություն [[1923]])՝ Հ․ Ղազիկյանը (վերջինս թարգմանել է նաև «Բուկոլիկան», հրատարակություն [[1825]], «Հովուականք» խորագրով)։
 
== Ստեղծագործությունները ==