«Նեոդասականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Նեոդասականություն''', '''նեոկլասիցիզմ''' կամ '''նեոկլասիկա''', [[ԽՍՀՄ|խորհրդային]] [[արվեստագիտություն|արվեստագիտության]] և մասամբ [[գրականագիտություն|գրականագիտության]] մեջ ընդունված տերմին, որով նշվում են սոցիալական ուղղվածությամբ և գաղափարական բովանդակությամբ տարբեր [[19-րդ դար]]ի վերջի և [[20-րդ դար]]ի գեղարվեստական երևույթները, որոնց ներհատուկ է դասական [[արվեստ]]ի, [[Վերածննդի դարաշրջան]]ի կամ [[Կլասիցիզմ]]ի ([[երաժշտություն|երաժշտության]] մեջ նաև [[բարոկկո]]յի շրջանի) արվեստների ավանդույթներին դիմելը։
 
''Նեոդասականություն'' տերմինը լայնորեն կիրառվում է նաև (հիմնականում արտասահմանյան արվեստագիտության մեջ) [[18-րդ դար]]ի երկրորդ կեսից [[19-րդ դար]]ի առաջին կեսի [[ճարտարապետություն|ճարտարապետության]] և [[կերպարվեստ|կերպարվեստի]] մեջ կլասիցիզմը նշելու համար, ի տարբերություն [[17-րդ դար]]ից [[18 դար]]իդարի առաջին կեսի կլասիցիզմի։ Նեոդասականության առաջացումը (որպես ծրագրված վերադարձ անցյալի արվեստին) պայմանավորված էր տագնապալի և հակասական իրականությանը գեղագիտական ինչ-որ «հավերժ» արժեքներ, իսկ գեղարվեստական հոսանքների գաղափարական և ձևական համակարգին ապաժամանակային, ողջ կոնկրետ պատմականից «մաքրագործված» իդեալական կերպարներ, ձևերի խստություն ու վեհություն հակադրելու ձգտումով։ Միաժամանակ նեոդասականությունը ելակետային ընդհանուր գծեր ունի [[նեոռոմանտիզմ]]ի հետ, չնայած երբեմն հանդես է գալիս որպես նրա հակադրություն։ Դասական ավանդույթների զարգացումն ու ստեղծագործական վերաիմաստավորումը կարծես ի հայտ է բերում գեղարվեստական պրոցեսի պատմական հաջորդականությունը։ Միաժամանակ, դասական ձևական հնարքների մեխանիկական կիրառումը, դասական ([[20-րդ դար]]ի արվեստում ոչ սակավ պաշտոնապես հորինված) մոտիվների միտումնավոր ընդմիջարկումը հանգեցնում են սխեմատիկ, անկենդան, կեղծ վեհությամբ երկերի ստեղծմանը։
 
Ճարտարապետության մեջ հիմնականում կլասիցիստական ավանդույթների հետ կապված նեոկլասիցիստական հոսանքների ավելի լայն տարածման ժամանակաշրջանը բաժանվում է երեք փուլի. առաջինը սկսվել է մոտ [[1910]]-ին, երկրորդը ըևդգրկել է հիմնականում [[1930]]-ական թվականներին, երրորդը սկսվել է [[1950]]-ական թվականների վերջին։ Սկզբնական շրջանում դասական ձևի կազմակերպմաև տրամաբանությունը և նրա լակոնիզմը հակադրվել են էկլեկտիկ և «մոդեռն» ճարտարապետություններին բնորոշ ձևերի կամայականությանը և դեկորի շռայլ կիրառմանը։ Մի շարք երկրներում այս շրջանի նեոդասականությունը կիրառում է «մոդեռնի» մշակած կառուցվածքային հնարքները և իր մեջ բովանդակել որոշակի ռացիոնալիստական միտումներ (Ֆրանսիայում՝ Օ․ Պեռե և Թ․ Գառնիե, Գերմանիայում՝ Պ․ Բեռենս, Ավստրիայում՝ Օ․ Վագներ և Ա․ Լոզ, Շվեդիայում՝ Գ․ Ասպլունդ և ուրիշներ)։ [[1910]]-ական թվականներին ռուսական ճարտարապետությունում նեոդասականությունը ստացել է այլ երանգավորում, այստեղ գերիշխել է դասական ճարտարապետության հիմնական սկզբունքները հաստատելու ձգտումը (Ի․ Ա․ Ֆոմին, Ի․ Վ․ ժոլտովսկի, Վ․ Ա․ Շչուկո և ուրիշներ)։ Այդ տարիներին դասական ճարտարապետության մոտիվների ոճավորմանն են անդրադարձել նաև ռուս, «մոդեռնի» ներկայացուցիչները (Ֆ․ Օ․ Շեխտել, Ֆ․ Ի․ Լիդվալ և ուրիշներ)։
Տող 27.
*Михайлов М․, О классицистских тенденциях в музыке XIX— начала XX века, в кн․։ Вопросы теории и эстетики музыки, вып․ 2, Л․, 1963.
*Грабарь-Пассек М․ Е․, Античные сюжеты и формы в западно-европейской литературе, М․, 1966.
*Нестьев И․, На рубеже двух столетий, М․, 1967.
*Нестьев И․, На рубеже двух столетий, М․, 1967; Бенуа А․ Н․, Русский неоклассицизм․ Возрождение классики, в кн․։ Алек- сандрь Бенуа размышляет․․․, М․, [1968]; Борисова Е․ А․, Неоклассицизм, в кн․։ Борисова Е․ А․, Каждан Т․ П․, Русская архитектура конца 19—начала 20 века, М․, 1971; Мачульский՜ Г․ К․, Неоклассицизм 60-х годов (Филипп Джонсон), в сб․։ Архитектура современного Запада, М․, 1973; Рейнгардт Л․, «Новая вещественность» и риджионализм, в сб․։ Модернизм, М․,t1973; Смирнов В․, Возникновение неоклассицизма и неоклассицизм И․ Стравинского, в кн․։ Кризис буржуазной культуры и музыка, вып․ 2, М․, 1973; Denis М․, Theories․ 1890—1910․․․,3 ed․, P․, 1913; Ն ու յ ն ի, Nouvelles theories․ 1914—1921, P․, 1922; Stuckenschmidt H․t Neue Musik, B․, 1951; Hitchcock A․, Architecture։ Nineteenth and Twentieth Centuries, Harmondsworth~(a․ o․)< 1958; Austin W-, Music in the 20 th Century, N․ Y․, 1966; Տ t e n e E․ D․, The Evolution of an Architect, N․ У-, 1972․
*Бенуа А․ Н․, Русский неоклассицизм․ Возрождение классики, в кн․։ Алек- сандрь Бенуа размышляет․․․, М․, [1968].
*Борисова Е․ А․, Неоклассицизм, в кн․։ Борисова Е․ А․, Каждан Т․ П․, Русская архитектура конца 19—начала 20 века, М․, 1971.
*Мачульский Г․ К․, Неоклассицизм 60-х годов (Филипп Джонсон), в сб․։ Архитектура современного Запада, М․, 1973.
*Рейнгардт Л․, «Новая вещественность» и риджионализм, в сб․։ Модернизм, М․, 1973.
*Смирнов В․, Возникновение неоклассицизма и неоклассицизм И․ Стравинского, в кн․։ Кризис буржуазной культуры и музыка, вып․ 2, М․, 1973.
*Denis М․, Theories․ 1890—1910․․․,3 ed․, P․, 1913.
*Denis М․, Nouvelles theories․ 1914—1921, P․, 1922.
*Stuckenschmidt H․t Neue Musik, B․, 1951.
*Hitchcock A․, Architecture։ Nineteenth and Twentieth Centuries, Harmondsworth~(a․ o․), 1958.
*Austin W-, Music in the 20 th Century, N․ Y․, 1966.
*Տtene E․ D․, The Evolution of an Architect, N․ У., 1972․
 
[[Կատեգորիա:Գրական ուղղություններ]]