«Նեոդասականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Նեոդասականություն''', '''նեոկլասիցիզմ''' կամ '''նեոկլասիկա''', [[ԽՍՀՄ|խորհրդային]] [[արվեստագիտություն|արվեստագիտության]] և մասամբ [[գրականագիտություն|գրականագիտության]] մեջ ընդունված տերմին, որով նշվում են սոցիալական ուղղվածությամբ և գաղափարական բովանդակությամբ տարբեր [[19-րդ դար]]ի վերջի և [[20-րդ դար]]ի գեղարվեստական երևույթները, որոնց ներհատուկ է դասական [[արվեստ]]ի, [[Վերածննդի դարաշրջան]]ի կամ [[Կլասիցիզմ]]ի ([[երաժշտություն|երաժշտության]] մեջ նաև [[բարոկկո]]յի շրջանի) արվեստների ավանդույթներին դիմելը։
 
''Նեոդասականություն'' տերմինը լայնորեն կիրառվում է նաև (հիմնականում արտասահմանյան արվեստագիտության մեջ) [[18-րդ դար]]ի երկրորդ կեսից [[19-րդ դար]]ի առաջին կեսի [[ճարտարապետություն|ճարտարապետության]] և [[կերպարվեստ|կերպարվեստի]] մեջ կլասիցիզմը նշելու համար, ի տարբերություն [[17-րդ դար]]ից [[18 դար]]ի առաջին կեսի կլասիցիզմի։ Նեոդասականության առաջացումը (որպես ծրագրված վերադարձ անցյալի արվեստին) պայմանավորված էր տագնապալի և հակասական իրականությանը գեղագիտական ինչ-որ «հավերժ» արժեքներ, իսկ գեղարվեստական հոսանքների գաղափարական և ձևական համակարգին ապաժամանակային, ողջ կոնկրետ պատմականից «մաքրագործված» իդեալական կերպարներ, ձևերի խստություն ու վեհություն հակադրելու ձգտումով։ Միաժամանակ նեոդասականությունը ելակետային ընդհանուր գծեր ունի [[նեոռոմանտիզմ]]ի հետ, չնայած երբեմն հանդես է գալիս որպես նրա հակադրություն։ Դասական ավանդույթների զարգացումն ու ստեղծագործական վերաիմաստավորումը կարծես ի հայտ է բերում գեղարվեստական պրոցեսի պատմական հաջորդականությունը։ Միաժամանակ, դասական ձևական հնարքների մեխանիկական կիրառումը, դասական ([[20-րդ դար]]ի արվեստում ոչ սակավ պաշտոնապես հորինված) մոտիվների միտումնավոր ընդմիջարկումը հանգեցնում են սխեմատիկ, անկենդան, կեղծ վեհությամբ երկերի ստեղծմանը։
 
Ճարտարապետության մեջ հիմնականում կլասիցիստական ավանդույթների հետ կապված նեոկլասիցիստական հոսանքների ավելի լայն տարածման ժամանակաշրջանը բաժանվում է երեք փուլի. առաջինը սկսվել է մոտ [[1910]]-ին, երկրորդը ըևդգրկել է հիմնականում [[1930]]-ական թվականներին, երրորդը սկսվել է [[1950]]-ական թվականների վերջին։ Սկզբնական շրջանում դասական ձևի կազմակերպմաև տրամաբանությունը և նրա լակոնիզմը հակադրվել են էկլեկտիկ և «մոդեռն» ճարտարապետություններին բնորոշ ձևերի կամայականությանը և դեկորի շռայլ կիրառմանը։ Մի շարք երկրներում այս շրջանի նեոդասականությունը կիրառում է «մոդեռնի» մշակած կառուցվածքային հնարքները և իր մեջ բովանդակել որոշակի ռացիոնալիստական միտումներ (Ֆրանսիայում՝ Օ․ Պեռե և Թ․ Գառնիե, Գերմանիայում՝ Պ․ Բեռենս, Ավստրիայում՝ Օ․ Վագներ և Ա․ Լոզ, Շվեդիայում՝ Գ․ Ասպլունդ և ուրիշներ)։ [[1910]]-ական թվականներին ռուսական ճարտարապետությունում նեոդասականությունը ստացել է այլ երանգավորում, այստեղ գերիշխել է դասական ճարտարապետության հիմնական սկզբունքները հաստատելու ձգտումը (Ի․ Ա․ Ֆոմին, Ի․ Վ․ ժոլտովսկի, Վ․ Ա․ Շչուկո և ուրիշներ)։ Այդ տարիներին դասական ճարտարապետության մոտիվների ոճավորմանն են անդրադարձել նաև ռուս, «մոդեռնի» ներկայացուցիչները (Ֆ․ Օ․ Շեխտել, Ֆ․ Ի․ Լիդվալ և ուրիշներ)։
Տող 7.
[[1910]]—ից [[1920]]-ական թվականներին [[ԱՄՆ]]-ում և [[Մեծ Բրիտանիա]]յում նեոդասականությունը զարգացել է հիմնականում պաշտոնական ճարտարապետությունում (Ա․ Լինկոլնի հուշարձանը [[Վաշինգտոն]]ում, [[1914]]—ից [[1922]] թվականներին, ճարտարապետ Գ․ Բեկոն)։ [[1930]]-ական թվականների [[Իտալիա]]յի և [[Գերմանիա]]յի ճարտարապետությունում նեոդասականության միջոցները կիրառվել են ստեղծելու համար չափազանցված մոնումենտալությամբ մարդուն ճնշող կառույցներ, որոնք ծառայում էին ֆաշիստական գաղափարախոսության պրոպագանդման նպատակին (Համալսարանական ավանը [[Հռոմ]]ում, [[1930]]—[[1935]] թվականներին, ճարտարապետ Մ․ Պյաչետինի, Արվեստի տունը [[Մյունխեն]]ում, [[1933]]—[[1937]], ճարտարապետ Պ․ Լ․ Տրոստ և այլն): [[1950]]-ական թվականների վերջից նեոդասականությունը զարգացել է հիմնականում ԱՄՆ-ի ճարտարապետությունում (այսպես կոչված [[1960]]-ական թվականների նեոդասականություն), որին նպաստել է պաշտոնական ծրագրով (նախատեսում էր կառույցների որոշակի ոճական բնույթ) տարվող շինարարությունը, դիվանագիտական ծառայությունների համար տարբեր երկրներում կառուցվել է մոտ 50 շենք։ Այս ուղղությանը բնորոշ են կլասիցիզմի կոմպոզիցիոն հնարքների համադրումը ժամանակակից կոնստրուկցիաների թելադրած ձևերին, թանկարժեք նյութերի նմանակումը, ԱՄՆ-ից դուրս կառուցված շինություններում հաճախ տեղական ճարտարապետության ավանդույթներին զուգակցված տարրերի կիրառումը (ԱՄՆ-ի դեսպանատան շենքերը Գելիում՝ [[1958]] թվական, ճարտարապետ Է․ Սթոուն, Լոնդոնում՝ [[1960]] թվական, ճարտարապետն է․ Սաարինեն, Աթենքում՝ [[1957]]-[[1961]] թվականներ, ճարտարապետ Վ.Գրոպիուս և այլն)։ Առավել նշանակալի կառույցը [[Նյու Ցորք]]ի Լինկոլն կենտրոնն է ([[1960]]-ական թվականներ, ճարտարապետներ՝ Ֆ․ Զոնսոն, Ու․ Հարրիսոն, Մ․ Աբրամովից, է․ Սաարինեն)։
 
Նեոդասականության սկզբունքները արձագանք են գտել նաև [[1930]]-ական թվականների երկրորդ կեսից մինչև [[1950]]-ական թվականների սկզբի սովետական ճարտարապետության մեջ։
 
Կերպարվեստում «նեոդասականություն» տերմինը երևույթների առավել լայն շրջանակ է ընդգրկում, քան ճարտարապետության մեջ և կիրառվում է տարատեսակ գեղարվեստական հոսանքների նկատմամբ։ Պրեռաֆայելիաների ստեղծագործություններում ([[20-րդ դար]]ի կեսից) արդեն նշմարելի էին նեոդասականության որոշ տարրերը։ Սակայն նեոդասականության մասին, որպես համեմատաբար ամբողջական երևույթի, կարելի է դատել այսպես կոչված նեոիդեալիզմի կապակցությամբ, որը վերջնականապես ձևավորվել է [[1870]]-ական թվականներին, Գերմանիայում։ Բանակռիվ մղելով ինչպես ակադեմիական էկլեկտիկայի և նատուրալիզմի, այնպես էլ ռեալիզմի դեմ, հետևելով գեղեցկության «հավերժական» իդեալներին «նեոիդեալիստները» (գեղանկարիչներ՝ Ա․ Ֆոյերբախ, Ֆոն Մարե, քանդակագործ՝ Ա․ Տիլդեբրանդ) ձգտել են վերածնել դասական արվեստի մոնումենտալությունն ու պլաստիկական հստակությունը։ Գեղագիտության բնագավառում այդ ձգտումը հիմնավորվել է Կ․ Ֆիդլերի երկերում, որն արվեստի խնդիրը համարել է իրականության «քաոսի» հաղթահարումը։
Տող 21.
Նեոկլասիցիստական բնույթի ստեղծագործությունները մոտիկ են ոճավորմանը, միևնույն ժամանակ, հնագույն երաժշտության ընդօրինակումը դրանցում զուգակցվում է երաժշտական լեզվի արդիականացման, արխաիկի կողքին՝ ժամանակակից արտահայտչամիջոցների օգտագործման հետ։ Ամբողջության մեջ նեոդասական միտումները, իրենց էությամբ, հակասական են։ Մի կողմից վերածնվում են պարզությունը, կազմակերպվածությունը, երաժշտական հին ոճերի տրամաբանությունը, մյուսից՝ նեոդասականություն հանգեցնում է սառը, ձևական ընդօրինակման, հնացած ոճաձևերի արհեստական վերածննդին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նեոդասականությունը դադարել է եվրոպական երաժշտության առաջատար ուղղություններից մեկը լինելուց, բայց դրա առանձին տարրեր պահպանվել են գաղափիարագեղարվեստական տարբեր դիրքորոշում ունեցող կոմպոզիտորների երկերում։
 
== Գրականություն ==
Գրկ* Колпинский Ю․» Фашизм и монументальное искусство, «Искусство», 1934, М 4; Д у р у с А․, К вопросу о художественной политике немецкого фашизма, там же, 1934, JS6 5; Ремпель Л․ И․, Архитектура послевоенной Италии, [М․, 1935]; Михайлов М․, О классицист- ских тенденциях в музыке XIX— начала XX века, в кн․։ Вопросы теории и эстетики музыки, вып․ 2, Л․, 1963; Грабар ь-П а с- с е к М․ Е․, Античные сюжеты и формы в западно-европейской литературе, М․, 1966; Несть ев И․, На рубеже двух столетий, М․, 1967; Бенуа А․ Н․, Русский неоклассицизм․ Возрождение классики, в кн․։ Алек- сандрь Бенуа размышляет․․․, М․, [1968]; Борисова Е․ А․, Неоклассицизм, в кн․։ Борисова Е․ А․, Каждан Т․ П․, Русская архитектура конца 19—начала 20 века, М․, 1971; Мачульский՜ Г․ К․, Неоклассицизм 60-х годов (Филипп Джонсон), в сб․։ Архитектура современного Запада, М․, 1973; Рейнгардт Л․, «Новая вещественность» и риджионализм, в сб․։ Модернизм, М․,t1973; Смирнов В․, Возникновение неоклассицизма и неоклассицизм И․ Стравинского, в кн․։ Кризис буржуазной культуры и музыка, вып․ 2, М․, 1973; Denis М․, Theories․ 1890—1910․․․,3 ed․, P․, 1913; Ն ու յ ն ի, Nouvelles theories․ 1914—1921, P․, 1922; Stuckenschmidt H․t Neue Musik, B․, 1951; Hitchcock A․, Architecture։ Nineteenth and Twentieth Centuries, Harmondsworth~(a․ o․)< 1958; Austin W-, Music in the 20 th Century, N․ Y․, 1966; Տ t e n e E․ D․, The Evolution of an Architect, N․ У-, 1972․
*Колпинский Ю․» Фашизм и монументальное искусство, «Искусство», 1934, М.
*Дурус А․, К вопросу о художественной политике немецкого фашизма, там же, 1934.
*Ремпель Л․ И․, Архитектура послевоенной Италии, [М․, 1935].
*Михайлов М․, О классицистских тенденциях в музыке XIX— начала XX века, в кн․։ Вопросы теории и эстетики музыки, вып․ 2, Л․, 1963.
*Грабарь-Пассек М․ Е․, Античные сюжеты и формы в западно-европейской литературе, М․, 1966.
Գրկ* Колпинский Ю․» Фашизм и монументальное искусство, «Искусство», 1934, М 4; Д у р у с А․, К вопросу о художественной политике немецкого фашизма, там же, 1934, JS6 5; Ремпель Л․ И․, Архитектура послевоенной Италии, [М․, 1935]; Михайлов М․, О классицист- ских тенденциях в музыке XIX— начала XX века, в кн․։ Вопросы теории и эстетики музыки, вып․ 2, Л․, 1963; Грабар ь-П а с- с е к М․ Е․, Античные сюжеты и формы в западно-европейской литературе, М․, 1966; Несть евНестьев И․, На рубеже двух столетий, М․, 1967; Бенуа А․ Н․, Русский неоклассицизм․ Возрождение классики, в кн․։ Алек- сандрь Бенуа размышляет․․․, М․, [1968]; Борисова Е․ А․, Неоклассицизм, в кн․։ Борисова Е․ А․, Каждан Т․ П․, Русская архитектура конца 19—начала 20 века, М․, 1971; Мачульский՜ Г․ К․, Неоклассицизм 60-х годов (Филипп Джонсон), в сб․։ Архитектура современного Запада, М․, 1973; Рейнгардт Л․, «Новая вещественность» и риджионализм, в сб․։ Модернизм, М․,t1973; Смирнов В․, Возникновение неоклассицизма и неоклассицизм И․ Стравинского, в кн․։ Кризис буржуазной культуры и музыка, вып․ 2, М․, 1973; Denis М․, Theories․ 1890—1910․․․,3 ed․, P․, 1913; Ն ու յ ն ի, Nouvelles theories․ 1914—1921, P․, 1922; Stuckenschmidt H․t Neue Musik, B․, 1951; Hitchcock A․, Architecture։ Nineteenth and Twentieth Centuries, Harmondsworth~(a․ o․)< 1958; Austin W-, Music in the 20 th Century, N․ Y․, 1966; Տ t e n e E․ D․, The Evolution of an Architect, N․ У-, 1972․
 
[[Կատեգորիա:Գրական ուղղություններ]]