«Նեպուկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Նեպուկներ''', պապուկներ , գլխավորապես ցամաքային հավասարաոտ խեցգետնակերպերի ենթակարգ։ 1—50 մմ երկ...»:
(Տարբերություն չկա)

08:35, 3 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Նեպուկներ, պապուկներ , գլխավորապես ցամաքային հավասարաոտ խեցգետնակերպերի ենթակարգ։ 1—50 մմ երկարությամբ մարմինը սեղմված է մեջքա-փորային ուղղությամբ։ գլխի վրա կան երկար անտենաներ և անտենուլներ։ Մարմնի 7 հատվածներից յուրաքանչյուրն ունի մեկ զույգ քայլող վերջավորություններ։ Փորիկի վրա ունեն 5 զույգ թիթեղավոր, երկճյուղ շնչառական վերջույթներ, որոնց թիթեղիկների միջոցով կատարվում է գազափոխանակությունը։ Փորիկի վերջին զույգ վերջավորությունները կատարում են հոտառական, հենարանային, պաշտպանական կամ ջուր ներծծող ֆունկցիա։ Բաժանասեռ են։ Բեղմնավորությունը ներքին է, զարգացումն առանց կերպարանափոխության։ Հայտնի է նեպուկներիի մոտ 1000 տեսակ՝ տարածված ամենուրեք, առավելապես խոնավ և տաք, ինչպես նաև չոր, բայց СаСОз-ով հարուստ վայրերում (ԽՍՀՄ-ում՝ գլխավորապես Միջին Ասիայում, Կովկասում, Ղրիմում)։ Անտառներում նեպուկները օգտակար են, նպաստում են հողառաջացմանը․ որոշ տեսակներ երբեմն վնասում են ջերմոցային և մշակովի բույսերին։ Հին Հայաստանում եղել է նեպուկ (նեպակ) անվամբ պարհակ, ըստ որի երկրագործը պարտավոր էր ոչնչացնել սահմանված քանակի միջատ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։