«Ներամուսնություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ներամուսնություն''', ամուսնության սովորույթ որոշակի հասարակական խմբբի (տոհմ, ցեղ, կաստա և այ...»:
(Տարբերություն չկա)

08:26, 3 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Ներամուսնություն, ամուսնության սովորույթ որոշակի հասարակական խմբբի (տոհմ, ցեղ, կաստա և այլն) ներսում։ Նախնադարյան հասարակության մեջ տոհմը եղել է արտաամուսնական , ցեղը՝ ներամուսնական։ Նախնադարյան հասարակարգի քայքայման շրջանում որոշ ժողովուրդների (մալագասցիներ, արաբներ, ուզբեկներ, տուարեգներ են) մեջ տոհմը կամ ներտոհմային խմբերը դարձել են ներամուսնական, որը պայմանավորված էր գույքը մոտիկ ազգականների միջավայրում պահպանելու ձգտմամբ։ Ամուսնություններ էին հաստատվում հորեղբոր որդիների ու դուտորերի և այլ մոտիկ ազգականների միջև։ Կաստայական ներամուսնություն բնորոշ էր Հնդկաստանի կաստաներին։ Հայաստանում ներամուսնություն գոյություն է ունեցել նախաքրիստոնեական շրջանում։ Քրիստոնեության տարածումից հետո եկեղեցական մի շարք կանոններով (Աշտիշատի ժողով ե այլն) արենակցությամբ կապված անձանց միջև ամուսնությունն արգելվել է:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։