«Ներածություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|Ներածություն '''Ներածություն''', գիտական աշխատություն|գիտական...»:
(Տարբերություն չկա)

08:20, 3 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Ներածություն, գիտական աշխատության սկզբնամաս, բուն նյութից առաջ զետեղված շարադրանք, որի մեջ նկարագրվում է ուսումնասիրվող առարկան իր գլխավոր հարցադրումներով։ Ներածության մեջ պարզաբանվում են տվյալ խնդրի տեսական, գեղագիտական, գիտելիքների սկզբունքներն ու նախադրյալները, ընդհանուր ակնարկով նկարագրվում է ընդգրկվող ժամանակի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքը («Հայ նոր գրականության պատմության» հինգհատորյակի յուրաքանչյուր հատորն ունի գրականության պատմության տվյալ փուլը բնութագրող ծավալուն ներածություն)։ Ներածություն կարող է լինել նաև գիտության որևէ ճյուղին վերաբերող գիտելիքների հանրագումար (Գ․ Վ․ Հեգելի «Փիլիսոփայության ներածություն»-ը, է․ Աղայանի «Լեզվաբանության ներածություն»-ը, Գ․ Պոսպելովի ընդհանուր խմբագրությամբ ռուս, լույս տեսած «Գրականագիտության ներածություն»-ը են, որոնք առանձին գրքեր են)։

Պատկեր:Suxamethonium introduction.jpg
Ներածություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։