«Նետում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|Գնդի նետում '''Նետում''', թեթև աթլետիկական, սկավառակի, նիզակի, մուրճի և այ...»:
(Տարբերություն չկա)

08:14, 3 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Նետում, թեթև աթլետիկական, սկավառակի, նիզակի, մուրճի և այլ մարզական գործիքների նետման, ինչպես նաև գնդի հրման վարժություններ։ Նետումները ընդգրկված են մարզական բազմամարաամ և ՊԱՊ համալիրի նորմատիվներում։ Նպաստում են ուժի, ճարպկության, շարժումների արագության և կոորդինացիայի զարգացմանը, կիրառական բնույթի ունակությունների ձևավորմանը։ Սկավառակ, ոսպաձև, մետաղից օղագոտիով փայտյա գործիք։ Տրամագիծը՝ 21,9—22,1 սմ, քաշը՝ 2 կգ (տղամարդկանց համար) և 18,0—18,2 սմ, 1 կգ (կանանց համար)։ Նետում են 2,5 մ տրամագծով բետոնե հիմքով շրջանից։ Նիզակ, մետաղյա կամ մետաղից սուր ծայրակալով փայտյա ձող է, կենտրոնում պարանի փաթաթանով։ Բաշը՝ 0,8 կգ, երկարությունը՝ 2,6—2,7 մ (տղամարդկանց համար), 0,6 կգ և 2,2—2,3 մ (կանանց համար)։ Նետման վազքուղյակի երկարությունը՝ 30 մ-ից ոչ պակաս, լայնությունը՝ 4 մ։ Մուրճ․ պողպատալարով բռնակին միացված 7,257 կգ քաշով մետաղե գունդ՝ 10,2-—12,0 սմ տրամագծով, 1,18—1,20 մ ընդհանուր երկարությամբ։ Նետումը իրագործվում է 2,135 մ տրամագծով շրջանից։ Գունդ․ 7,257 կգ (տղամարդկանց համար) և 4 կգ (կանանց համար) քաշով ամբողջական մետաղյա գնդակ։ Հրում են 2,135 մ տրամագծով շրջանից։ Նռնակ 700 գ քաշով, 236 մմ երկարությամբ (իրանի տրամագիծը՝ 50 մմ, բռնակինը՝ 30 մմ) մետաղյա կամ մետաղապատ փայտյա գործիք։ Ակավառակի և նիզակի նետման մրցումներն ընդգրկված էին հին հուն, օյիմպիադաների ծրագրերում։ Նետումները մտնում են նաև ժամանակակից օլիմպիական խաղերի (սկավառակի նետում և գնդի հրում՝ 1896 թվականից, մուրճի նետում՝ 1900 թվականից, նիզակի՝ 1906 թվականից) և թեթե աթլետիկայի Եվրոպայի առաջնությունների ու միջազգային մրցումների ծրագրերում։ Տղամարդկանց աշխարհի ռեկորդներն են․ (1981 թվական)․ նիզակ՝ 96,72 մ, սկավառակ՝ 71,16 մ, մուրճ՝ 81,80 մ (Յու․ Մեդիխ, ԽՍՀՄ), գունդ՝ 22,15 մկանանց՝ նիզակ՝ 70,08 մ (Տ․ Բիրյուլինա, ԽՍՀՄ), սկավառակ՝ 71,80 մ, գունդ՝ 22,45 մ։ Հայաստանի մարզիկներից Ֆ․ Մելնիկը սկավառակի նետման ԽՍՀՄ բազմակի, Եվրոպայի կրկնակի (1971, 1975 թվականներին), 20-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն է, ԽՍՀՄ ռեկորդակիր (70,50 մ, 1973), Վ․ Հովսեփյանը գնդի հրման ԽՍՀՄ եռակի չեմպիոն է (1955, 1956, 1959 թվականներին), հանրապետության ռեկորդակիր (18,88 մ, 1960 թվական):

Գնդի նետում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։