«Համշենցիներ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 59 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: - →  - , , → , (49), ։ → ։ (24), ՝ → ՝ (5), → (72), ), → ), (2), )։ → )։ (2), ( → ( (9) oգտվելով ԱՎԲ)
<br />
XVIII դարի վերջին&nbsp;-&nbsp;XIX դարի սկզբին ծավալվել է Համշենի [[հայեր]]ի բռնի մահմեդականացումը։ Դավանափոխ հայերին անվանել են «կեսկեսներ» (միաժամանակ գործածել են հայերը և թուրքերը)։ Ղ. Ինճիճյանը հիշատակում է Համշեն գավառակի Տափ, Քոշտենց, Եղնովիտ, Ամոգվա, Միծմուն, Ժանընտոց, Մոլևինց, Ուսկուրտա, Շնիչվա, Գուշիվա, Որդնենց, Մակրևինց, Խապագ, Վիժե Վերին, Վիժե Ներքին գյուղերը, Խալա վիճակը։ Ամբողջությամբ դավանափոխվել են Համշենի, Խալայի և Վիժեի հայերը, եղնովիտցիները պահպանել են քրիստոնեական հավատը, իսկ մյուս բնակավայրերը (կրոնական առումով) ունեին խառը բնակչություն։
[[Image:Rizemountain2.jpg|right|300px|thumb|Համշեն]]
 
XIX դարում գավառակ էր [[Լազիստան]]ի գավառում։ Ընդգրկել է Աթինայի և Ռիզեի միջև՝ Քաջքար-Պարխար լ-գագաթների ծովահայաց լանջերի ձորերը, որոնցից նշանավոր էին Բեյուկդերեն, Ծիվարդերեն և Քսենոսդերեն։ XIX դարի 70-ական թթ. ուներ 33 գյուղ, 13.190 հայախոս բնակիչ։ Համշենին վարչականորեն կից էին հայաբնակ Ճեմիլ, Մարմանատ, Արտա բնակավայրերը և Խալայի վիճակը։ Համշենահայերը ապրում էին բնատնտեսական կյանքով, զբաղվում էին հացահատիկի, ծխախոտի մշակությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Մինչև դարավերջը կանգուն էին նրանց եկեղեցիները։ Սակավահողության և կրոնա-ազգայնական ճնշման հետևանքով Համշենի հայերի մի մասը XIX դարի սկզբին գաղթել է [[Սև ծով]]ի առափնյա շրջանները՝ Ջանիկ, Սյուրմենե, [[Տրապիզոն]] ևն։ 1877-78-ի [[ռուս-թուրքական պատերազմ]]ից հետո շատ համշենցիներ տեղափոխվել են [[Ղրիմ]], [[Աբխազիա]], [[Բաթում]]։ Դարավերջին Օրդուի և Խոփայի [[հայեր]]ը հաստատվել են Նիկոմեդիայում (Իզմիրում)։ Այնուհանդերձ, Համշենը մինչև XX դարի սկիզբը պահպանել է կիսանկախ վիճակը։