«Հայկական հարցը և հայերի ցեղասպանությունը պատմագրության մեջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 115.
 
==== Ռոտշտեյն և Երուսալիմսկի ====
[[Պատկեր:Theodore Rothstein.jpg|250px|մինի|[[Ֆեոդոր Ռոտշտեյն]]]]
[[Ֆեոդոր Ռոտշտեյն]]ի ([[1871]]-[[1953]]) աշխատություններում («Միջազգային հարաբերությունները XIX դարի վերջին», 1960, «Եգիպտոսի զավթումն ու ստրկացումը», 1959, «Դիվանագիտության պատմություն», հ. 2, 1963, ինչպես նաև մի շարք հոդվածներ) քննարկվում են [[19-րդ դար]]ի վերջին [[Արևմտյան Հայաստան]]ի իրավիճակի վերաբերյալ եվրոպական տերությունների քաղաքականության բազմաթիվ հարցեր։ Մատնանշելով եվրոպական, մասնավորապես՝ անգլիական դիվանագիտության շահախնդիր մտադրությունները՝ հեղինակը գալիս է այն եզրակացության, որ եվրոպական տերությունների միջև սուր հակասությունների հետևանքով Բեռլինի դաշնագրի՝ արևմտյան Հայաստանի բարենորոգումների վերաբերյալ 61-րդ հոդվածի իրականացումը փաստորեն թողնվեց [[Թուրքիա]]յի հայեցողությանը, իսկ արևմտահայության վիճակը էլ ավելի ծանրացավ։