«Վճիռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Վճիռ''' առաջին ատյանի դատարանի որոշումը, որով քաղաքացիական գործը լուծվում է ըստ էության։ Վճիռը...»:
 
Տող 1.
'''Վճիռ''', առաջին ատյանի դատարանի որոշումը, որով քաղաքացիական գործը լուծվում է ըստ էության։ Վճիռը կայացվում է գործի քննության ավարտից հետո՝ ձայների մեծամասնությամբ՝ պահպանելով խորհրդակցական սենյակի գաղտնիությունը։ Այն կազմվում է գրավոր, որն ստորագրում են դրա կայացմանը մասնակցած բոլոր դատավորները։ Վճիռը պետք է լինի օրինական (այսինքն՝ համապատասխանի օրենքին) և հիմնավորված (այսինքն՝ համապատասխանի գործի հանգամանքներին)։ Վճիռը բաղկացած է ներածական, նկարագրական, պատճառաբանական և եզրափակիչ մասերից։ Վճիռը օրինական ուժ է ստանում դրա գանգատարկման կամ բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետն անցնելուց հետո։ [[ՍՍՀՄ]] Գերագույն դատարանի և միութենական [[Հանրապետություն|հանրապետությունների]] գերագույն դատարանների կայացրած վճիռներն ուժի մեջ են մտնում անմիջապես դրանց հրապարակումից հետո։

{{ՀՍՀ}}[[Կատեգորիա:Օրենք]]
 
[[Կատեգորիա:Դատավարական իրավունք]]
[[Կատեգորիա:Իրավաբանական փաստաթղթեր]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Վճիռ» էջից