«Ֆիդայական շարժում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 67.
 
[[Պատկեր:Tjohk Grayr.jpg|250px|մինի|աջից|Հրայր Դժոխք]]
 
Հրայր Դժոխք (Ուրվական, Արմենակ Մամբրեի Ղազարյան, [[1864]] - [[1904]], [[ապրիլի 13]]), [[հայդուկապետ]], Ազատագրական Շարժման խորհրդանիշներից և Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադիրներից։
 
Ծնվել է [[Սասուն]]ի [[Խուլփ]] գավառակի [[Ահարոն]]ք գյուղում։ Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, [[Մշո Ս. Կարապետ վանք]]ի դպրոցներում և Մշո Կեդրոնական վարժարանում։ Եղել է ուսուցիչ, ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին, քարոզել հայ ազատագրական պայքարի գաղափարը։ [[1891]]-[[94]] թվականին՝ Սասունի ինքնապաշտպանական մարտերի ղեկավարներից, աչքի է ընկել [[Տալվորիկ]]ի կռվում ([[1893]])։ [[1894]] թվականի գարնանը մեկնել է Կովկաս` կամավորներ հավաքագրելու և զենք հայթայթելու։ [[1895]] թվականին եղել է նաև [[Ռումինիա]]յում և 50 հայ երիտասարդների հետ (նրանց թվում` [[Անդրանիկ Օզանյան]]ը և [[Աղբյուր Սերոբ]]ը) վերադարձել Հայաստան։ [[1896]] թվականին Բասենի Իշխու գյուղում ձերբակալվել է, տարվել Կարնի բանտ. ազատվել է ընդհանուր ներմամբ։ Վերադարձել է Ղզլաղաճ և ձեռնամուխ եղել ընդհանուր ապստամբության կազմակերպմանը։ [[1903]]-04 թվականին մասնակցել է Սասունի ինքնապաշտպանական կռիվներին։ [[1904]] թվականի [[ապրիլի 13]]-ին, երբ թուրքերի գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիգուզանի ուղղությամբ, Հրայրը ընկերներով փորձել է փակել նրանց ճանապարհը, բայց զոհվել է մարտում։ Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հրայրին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում։ Ժողովուրդը երգեր է հյուսել Հրայրի մասին։ [1]