«Տիեզերական ճառագայթներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Տիեզերական Ճառագայթում''', տիեզերական ճառագայթներ, տիեզերական տարածությունից [[Երկիր]] հասնող բարձր [[էներգիա]]յի (մոտավորապես 106-ից մինչև 1022 էվ) կայուն [[մասնիկ]]ների և [[միջուկ]]ների (առաջնային տիեզերական ճառագայթում), ինչպես նաև [[մթնոլորտ]]ի [[ատոմ]]ների միջուկների հետ այդ մասնիկների փոխազդեցության ժամանակ ծնվող [[տարրական մասնիկ]]ների (երկրորդային տիեզերական ճառագայթում ) հոսքը։ Տիեզերական ճառագայթման լրիվ հոսքն ու ինտենսիվությունը մթնոլորտի ներքին շերտերում համապատասխանաբար կազմում են 0,6 (սմ<sup>2</sup>/վրկ)-1 և 0,2 (սմ<sup>2</sup>/վրկ․ )-1։ Առաջնային տիեզերական ճառագայթում ժամանակի ընթացքում կարելի է համարել անփոփոխ, իսկ տարածության մեջ՝ իզոտրոպ։ Այն կազմված է պրոտոններից (բոլոր առաջնային մասնիկների և միջուկների մոտավորապես 90%-ը), a-մասնիկներից (շուրջ 7%) և ատոմային այլ միջուկներից (ընդհուպ մինչև ամենածանր միջուկները), ինչպես նաև ոչ մեծ քանակության [[էլեկտրոն]]ներից, [[պոզիտրոն]]ներից, [[նեյտրինո]]ներից։ Տիեզերական ճառագայթման Էներգիայի [[խտություն]]ն արևամերձ տարածությունում կազմում է 0,9 էվ/սմ<sup>3</sup>։ ։ Առաջնային տիեզերական ճառագայթման [[հադրոն]]ների Էներգիայի [[ինտեգրալ բաշխում]]ը (տարբեր մեթոդներով ստացված արդյունքներ) առաջնային տիեզերական ճառագայթման ճնշող մասը Երկիր է գալիս [[Գալակտիկա]]յից, և միայն չնչին մասն է կապված [[Արեգակ]]ի ակտիվության հետ։ Հնարավոր Է, որ 1016քէ/-ից բարձր Էներգիայով տիեզերական ճառագայթները գալիս են [[Մետագալակտիկայ]]ից։ ժամանակակից տեսական պատկերացումների համաձայն, լիցքավորված մասնիկներն արագացվում են պայթյունների ժամանակ առաջացած հարվածային ալիքներով։ Ուժեղ [[մագնիսական դաշտերը]] պտտեցնում են [[ռելյատիվիստական]] էլեկտրոնները և առաջ բերում ինտենսիվ [[սինխրոտրոնային ճառագայթում]]:։ Գերբարձր էներգիաների տիեզերական ճառագայթման հզոր աղբյուր կարող են լինել [[ցուչսար]]ները և, ըստ երևույթին, [[քվազար]]ները, որոշ գալակտիկաների և [[ռադիոգալակտիկա]]ների միջուկները։ Արագացված լիցքավորված մասնիկները Երկիր են հասնում միջին հաշվով 30—50 մլն տարում։ Մթնոլորտի վերին շերտերի ատոմների միջուկների հետ առաջնային տիեզերական ճառագայթման փոխազդեցության հետևանքով Երկրի մակերևույթ է հասնում երկրորդային տիեզերական ճառագայթում։ Տիեզերական ճառագայթում գերբարձր էներգիայի մասնիկների ու միջուկների բնական աղբյուր է և հնարավորություն է տալիս ուսումնասիրել տարրական մասնիկների կառուցվածքն ու փոխազդեցությունները։ Շատ տարրական մասնիկներ հայտնագործվել են տիեզերական ճառագայթում հետազոտելիս։ 1011 էվ-ից բարձր էներգիաների տիրույթում տիեզերական ճառագայթում բացառիկ աղբյուր է, որի միջոցով կարելի է նորանոր տեղեկություններ ստանալ [[մյուոն]]ների, [[պիոն]]ների, [[կաոն]]ների և տարրական այլ մասնիկների հատկությունների ու բնութագրական մեծությունների, ինչպես նաև միջուկ-միջուկ փոխազդեցությունների վերաբերյալ։ Ավելին, քանի դեռ չեն ստեղծվել 1016 էվ/լ գերազանցող էներգիաների տիրույթում աշխատող արագացուցիչներ, տիեզերական ճառագայթում կմնա մասնիկների և դաշտերի ու դրանց փոխազդեցությունների մասին:մասին։ [[ԽՍՀՄ]]-ում տիեզերական ճառագայթման կանոնավոր հետազոտություններն սկսվել են 1943-ին հիմնադրված [[Երևանի ֆիզիկայի ինստիտուտ]]ում և կապված են [[Ա․ Ի․ Ալիխանով]]ի, [[Ա․ Ի․ Ալիխանյան]]ի, [[Ն․ Մ․ Քոչարյան]]ի և նրանց աշխատակիցների անունների հետ։ Հայ գիտնականների կատարած շատ աշխատանքներ՝ տիեզերական ճառագայթների նուկլոնային բաղադրիչի և նեղ հեղեղների հայտնադործումը, մասս-սպեկտրոմետրական և կալորիմետրական մեթոդների մշակումը, տիեզերական ճառագայթման բաղադրության և մասնիկների էներգիայի բաշխման հետազոտումը լեռների բարձրության վրա, նոր տեսակի մասնիկների որոնումները, անցումային ճառագայթման դետեկտորների կիրառումը տիեզերական ճառագայթման հադրոնների (պրոտոնների և պիոնների) տարբերման նպատակով ևն, տիեզերական ճառագայթման ուսումնասիրման բնագավառում ձեռք բերված կարևոր նվաճումներից են։ Տիեզերական ճառագայթման հետազոտությունները Հայաստանում կատարվում են ծովի մակարդակից 3200 մ բարձրության վրա գտնվող Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանում, և 2050 մ բարձրության վրա գտնվող [[Նոր Ամբերդ]]ի կայանում։ Տիեզերական ճառագայթման հադրոնների ու միջուկների փոխազդեցությունների հետազոտումը 1015—1017 էվ էներգիաների տիրույթում իրականացնելու նպատակով Արագած լեոան վրա կառուցվում է տեղակայանքների նոր, եզակի՝ «ԱՆԻ՚» համալիրը, որի ստեղծմամբ [[Արագած]]ի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը կդառնա ԽՍՀՄ-ում գերարագացուցչային էներգիայի մասնիկների ուսումնասիրման հիմնական կենտրոնը։
{{ՀՍՀ}}