«Տիեզերակալ (տիտղոս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Տիեզերակալ''', Հայոց Բագրատունի թագավորների կրած տիտղոսներից։ Հայկական և վրացական աղբյուրների...»:
(Տարբերություն չկա)

13:12, 2 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Տիեզերակալ, Հայոց Բագրատունի թագավորների կրած տիտղոսներից։ Հայկական և վրացական աղբյուրների վկայությամբ՝ տիեզերակալ տիտղոսով առաջինը հորջորջվել է Սմբատ Ա-ն (890-914), երբ նրա գերիշխանության ներքո են անցել Վիրքն ու Աղվանքը։ Սմբատ Ա-ի հաջորդ Աշոտ Բ-ի (914-929) կրած «շահնշահ Հայոց մեծաց» կամ «շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը հավանաբար համարժեք է եղել տիեզերակալին։ Այս կամ այն չափով տիեզերակալ տիտղոսը կրել են Բագրատունի հաջորդ բոլոր թագավորները և հատկապես Սմբատ Բ-ն (977-990), որն աղբյուրներում հայտնի է Սմբատ Բ Տիեզերակալ անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։