«Ներկանյութեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Ներկանյութեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
'''Ներկանյութեր''', [[օրգանական միացություն]]ներ, որոնք կլանում կամ վերափոխում են տեսանելի (նաե մոտակա ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր) լույսի [[էլեկտրամագնիսական ճառագայթներ]]ի [[էներգիա]]ն և օգտագործվում են նրանց այդ հատկությունը այլ նյութերի (մարմինների, իրերի) հաղորդելու նպատակով։ Ներկանյութերը, սովորաբար, գունավոր են, երբեմն ունեն լյումինեսցենցող կամ լուսաքիմիական երեույթների վրա ազդող հատկություններ։ Հնում օգտագործվում էին բնական ծագում ունեցող ներկանյութեր, որոնք համարյա լրիվ կորցրել են գործնական [[նշանակություն]]ը և փոխարինված են սինթետիկ ներկանյութերովով։ Վերջիններիս [[համաշխարհային արտադրություն]]ը (1980) մոտ 650 հազար տոննա է (որից 100,4 հազար տոննան ՍՍՀՄ)։ Հագուստը, [[բնակարան]]ը, զենքը, մաշկը, սպասքի և պերճանքի առարկաները ներկելու համար հին ժամանակներում օգտագործում էին գունավոր [[կավ]]եր, [[մետաղմետաղների օքսիդներ]]ների օքսիդներ, մուրբուսական, և կենդանական նյութեր։ Ինդիգոակիր բույսերի տերևներից ստանում էին ինդիգոն (հայ մատենագրության մեջ անվանվում էր լեղակ), տորոնի արմատներից՝ ալիզարին, միջերկրածովային փափկամորթներից (Murex braudaris)՝ «անտիկ» ծիրանագույնը, մանգոյի տերևներով սնվող կենդանիների մեզից՝ «հնդկական դեղինը»։ Հայկական ձեռագրերում նկարագրված են տեղում օգտագործվող և զգալի քանակներով արտահանվող լեղակի, սև թանաքի, հայկական ծիրանու՝ [[որդան կարմիր]]ի և այլ մերկանյութերի ստացման [[եղանակ]]ները։ Մանածագործության բուռն [[զարգացում]]ը (XYI11 դ․) խիստ մեծացրեց ներկանյութերի պահանջը։ Սինթետիկ նեկանյութ֊ի ստացումը, սակայն, հնարավոր դարձավ Զինինի ռեակցիայի հայտնաբերումից հետո։ 1855-ին լեհ քիմիկոս Ցա․ Նաթանսոնը Օուրեի (այժմ՝ Տարտու) համալսարանում ստացավ առաջին սինթետիկ ներկանյութը՝ [[ֆուքսին]]ը (գույնով հիշեցնում է ֆուքսիայի ծաղիկը)։ Անգլիացի քիմիկոս և արդյունաբերող Ու․ Հ․ Պերկինը (ավագ) ստացավ (1856) մետաքսը կարմրամանուշակագույն ներկող մովեինը (< անգլերեն mauve — մշավարդ) և կազմակերպեց նրա արտադրությունը։Դիազոտացման ռեակցիայի (Պ․ Գրիս, 1858) օգնությամբ սինթեզվեցին նոր ներկանյութեր։ Ավելի ուշ սինթեզվեցին նաև ալիզարինը (Կ․ Գրեբե և Կ․ Լիբերման, 1869), [[ինդիգոն]] (Ա․ Բայեր, 1870), նաև բնական նմանակը չունեցող ամինաանտրաքինոնային, բազմացիկլային, ծծմբային և այլ ներկանյութեր։ XX դ․ սկզբում սինթետիկ ներկանյութերը [[կիրառություն]]ից համարյա լրիվ դուրս մղեցին բնական ներկանյութը։ Սինթետիկ ներկանյութի արտադրությունը կենտրոնացավ Գերմանիայում (1913-ին ներկանյութի համաշխարհային արտադրության 90 %-ը)։Առաջին [[համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ այն տարածվեց նաև այլ երկրներում։
 
{{ՀՍՀ}}