«Ներկարար (թռչուն)»–ի խմբագրումների տարբերություն

թռչունների տեսակներ
Content deleted Content added
Նոր էջ «250px|մինի|աջից|Ներկարար(թռչուն) Պատկեր:20110523Stadthalle Hockenheim4.jpg|250px|մին...»:
(Տարբերություն չկա)

10:05, 2 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Ներկարար (Coracias garrulus), եվրոպական ներկարար, ներկարարների ընտանիքի թռչուն։ Մարմնի երկարությունը մինչև 34 սանտիմետր է, քաշը՝ 180-200 գրամ։ Փետրավորումը կոշտ է, կապտականաչ, մեջքը և թևերը (վերևից)՝ ժանգադարչնագույն։ Տարածված է Եվրոպայում, Հարավ-Արևմտյան Ասիայում և Հյուսիս-Արևմտյան Աֆրիկայում։ ՀԽՍՀ-ում հանդիպում է (ապրիլի վերջերից մինչև սեպտեմբեր) բանջարանոցներում, այգիներում և առավելապես տափաստաններում ու կիսաանապատներում՝ մինչև 2500 մետր բարձրության վրա։ Ներկարարները բնադրում են փչակներում կամ դարավանդներում, գետնափոր բներում։ Դնում է 4-6 սպիտակ ձու, թխսում 18-19 օր։ Սնվում է միջատներով, փոքր անողնաշարավորներով, մանր կրծողներով, ամռան վերջին՝ նաև խաղողով։

Ներկարար(թռչուն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։