«Նեպալերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Նեպալերենն''', գուրքալի, քասկուրա, նեպալցիների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանի...»:
(Տարբերություն չկա)

09:57, 2 Օգոստոսի 2014-ի տարբերակ

Նեպալերենն, գուրքալի, քասկուրա, նեպալցիների լեզուն։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդարիական ճյուղին։ Նեպալի պետական լեզուն է։ Խոսվում է նաև Հնդկաստանի որոշ շրջաններում։ Խոսողների թիվը՝ ավելի քան 7 մլն։ Տրոհվում է 4 բարբառի ։ Վերլուծական-համադրական կառուցվածք ունեցող լեզու է՝ վերլուծականի գերակշռությամբ։ Գոյականն ունի արական և իգական սեռ, 2 հոլովաձև։ Բայական համակարգում կան համադրական և վերլուծական անդեմ ձևեր, 5 եղանակ։ Նեպալերեն օգտագործում է դևանագարի գրատեսակը ։ Առաշին գրավոր հուշարձանը՝ 1337 թվականից։ Գրական լեզուն XI դարի սկզբից զարգանում է կենտրոնական (ստանդարտ) բարբառի հիմքի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։