«Վասպուրականի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ։Ի → ։ Ի, : → ։ (17) oգտվելով ԱՎԲ
Տող 35.
'''Վասպուրականի Արծրունյաց թագավորություն''', [[Ավատատիրություն|ավատատիրական]] պետություն [[միջնադարյան Հայաստան]]ում [[908]]–[[1021]] թվականներին, [[Արծրունիներ]]ի արքայատան գլխավորությամբ։ Միջնադարյան [[Բագրատունիներ]]ից վասալական կախման մեջ գտնվող այս թագավորությունը ներառում էր տարածքներ ներկայիս [[Թուրքիա]]յից, մասամբ՝ [[Հայաստան]]ից, [[Իրան]]ից և [[Նախիջևանի ինքնավար հանրապետություն]]ից ([[Ադրբեջան]])։
 
[[Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններ]]ից ([[Վասպուրականի թագավորություն|'''Վասպուրական]]''', [[Սյունիքի թագավորություն|Սյունիք]], [[Վանանդի թագավորություն|Վանանդ]], [[Լոռու թագավորություն|Լոռի]]) ու իշխանություններից ([[Տարոնի իշխանություն|Տարոն]], [[Տայքի կյուրոպաղատություն|Տայք]]) ամենաընդարձակն ու ամենազորեղն էր, որը հիմնադրվել էր [[908]] թվականին՝ Գագիկ Արծրունու կողմից, և թագավորություն հռչակվել [[Ատրպատական]]ի ամիրայության օգնությամբ:օգնությամբ։
 
Թագավորության տարածքն ընդգրկում էր [[Վանա լիճ|Վանա]] և [[Կապուտան|Կապուտան (Ուրմիո) լճերի]] միջև ընկած շրջանները՝ կազմելով 40 000 քառ. կմ:կմ։ [[Բնակչություն]]ը [[11-րդ դար]]ի սկզբին հասնում էր մոտ մեկ միլիոնի:միլիոնի։ Նույն ժամանակաշրջանում Վասպուրականում կար ավելի քան 8 [[քաղաք]], 4 000 [[գյուղ]], 72 [[Բերդ (ամրոց)|բերդ]] և [[ամրոց]], 115 [[վանք]] ու [[եկեղեցի]]:։
 
[[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] և նրա հաջորդների օրոք Վասպուրականի թագավորությունը [[Տնտեսություն|տնտեսական]] և [[Մշակույթ|մշակութային]] մեծ վերելք ապրեց, ամբողջ [[Վասպուրական]]ով մեկ լայն շինարարություն ծավալվեց:ծավալվեց։ [[Աղթամար]] կղզին արհեստականորեն մեծացվեց, որտեղ թագավորը կառուցեց Աղթամարի կամ [[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի|Uուրբ Խաչ]] եկեղեցին, նավահանգիստ ու արքունական պալատներ:պալատներ։ <ref>http://www.lib.armedu.am</ref>
 
Վասպուրականին բնորոշ են լեռնածին [[սարահարթ]]երը, լեռների արանքում սեղմված բարձրադիր հովիտները, որոնց միջով անցնող ոչ մեծ [[գետ]]երի ջրերը կյանք են տալիս նրանց։ Վանա լճի առափնյա հովիտների [[կլիմա]]ն մեղմ է, նպաստավոր [[Երկրագործություն|երկրագործության]], մանավանդ պտղատու և խաղողի այգիների մշակման համար։ [[Մարգագետին|Լեռնային արոտները]] հնարավորություն էին ընձեռում [[անասնապահություն|անասնապահության]] զարգացման համար։
 
Վասպուրականի թագավորության պատմությունը ամփոփված է մի քանի հայ պատմիչների աշխատություններում:աշխատություններում։ Նրանցից հատկապես մեծարժեք է [[Թովմա Արծրունի|Թովմա Արծրունու]] «Պատմություն Արծրունյաց տան» երկասիրությունը:երկասիրությունը։
 
== Պատմություն==
[[Պատկեր:Erchek Lake.jpg|մինի|[[Արճակ լիճ]]ը [[Վան]] քաղաքից հյուսիս]]
Վասպուրականի թագավորությունը հիմնադրվել է [[10-րդ դար]]ի սկզբին:սկզբին։ Դա կատարվել էր [[Հայաստան]]ում [[Ավատատիրություն|ավատատիրական]] հարաբերությունների խորացման, ինչպես նաև [[Արաբական խալիֆայություն|արտաքին ուժերի]] միջամտության հետևանքով։ [[Վասպուրական]]ի գահերեց իշխան [[Գագիկ Գ Արծրունի|Գագիկ Գ Արծրունին]]ն [[Ատրպատական]]ի [[արաբ]]ական ամիրայության օգնությամբ անջատվել է [[Բագրատունյաց Հայաստան|Բագրատունյաց միասնական պետություն]]ից և իրեն հռչակել անկախ [[թագավոր]]։ Հետագայում այն ընդունում է [[Բագրատունիներ]]ի գերիշխանությունը, սակայն պահպանում է իր ներքին ինքնուրույնությունը:ինքնուրույնությունը։
 
Վասպուրականի թագավորությունը ընդգրկել է հիմնականում [[Վասպուրական]] (բացառությամբ [[Գաբիթյան]] և [[Պարսպատունիք]] գավառների), [[Մոկք]] նահանգները, [[910]]-ական թվականներին՝ նաև [[Այրարատ]]ի [[Մասյացոտն]], [[Կոգովիտ]], [[Բագրևանդ]], [[Ծաղկոտն]] գավառները, [[Դվին]]ն իր մերձակայքով, [[Աղձնիք]]ի [[Սասուն]] և [[Կորճայք]]ի [[Ճահուկ (Կորճայքի գավառ)|Ճահուկ]] գավառը։ Վերջիններս եղել են միայն Գագիկ թագավորի իշխանության շրջանում, իսկ ավելի ուշ Բագրևատունիները խլել են մի շարք այլ գավառներ:գավառներ։
 
[[Պատկեր:Suphan 01.jpg|մինի|[[Սիփան]] լեռը. [[Վանա լիճ|Վանա լճից]] արևմուտք|ձախից]]
Տող 56.
[[Ատրպատական]]ի ամիրա Յուսուֆը [[908]] թվականին Գագիկ Արծրունուն տվեց նրան թագ ու պսակ և, «ամենայն Հայոց թագավոր» տիտղոսը։ Իրականում Գագիկը թագավորեց [[Վասպուրական]]ում, [[Մոկք]]ում և հարևան մի քանի գավառներում, իսկ «ամենայն Հայոց թագավոր» տիտղոսը միջոց էր Գագիկին Սմբատ թագավորի դեմ հանելու։ Այսպիսով Յուսուֆը հասավ իր հետամտած նպատակին։ Հայաստանը պառակտված էր երկուքի։ Մուկտադիր խալիֆը Յուսուֆի ախորժակը Հայաստանի նկատմամբ ավելի գրգռելու միտումով [[909]] թվականին նրան վերապահեց նաև Հայաստանից հարկեր ստանալու և [[Բաղդադ]] փոխանցելու իրավունքը։ Սակայն հետագա իրադարձությունները, հայ ժողովրդի ազատազրական համառ պայքարի շնորհիվ անդաոնալիորեն թաղեցին թե խալիֆի և թե Յուսուֆի ակնկալությունները։
[[Պատկեր:Akhtamar Island on Lake Van with the Armenian Cathedral of the Holy Cross.jpg|մինի|աջից|[[Աղթամար կղզի]]ն և [[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի|Սուրբ Խաչ]]ը]]
Արծրունիներին իր կողմը գրավելով, Յուսուֆը պատերազմի նախապատրաստվեց՝ ընդդեմ Հայոց թագավորի։ Երբ Սմբատը նվերներով Յուսուֆի մոտ ուղարկեց Հովհաննես կաթողիկոսին Ատր-պատականի ամիրային Հայաստանի վրա արշավելու մտքից ետ պահելու առաքելությամբ:առաքելությամբ։ Համարյա նույն ժամանակ Յուսուֆի մոտ եկավ Գուրգեն Արծրունին, որը, ընդհակառակը, պիտի հակազդեր կաթողիկոսի առաքելությանը։ Քիչ հետո Յուսուֆի մոտ է մեկնում նաև Գագիկը հա-վաստիացումներ տալով, թե կգործակցի Յուսուֆին Սմբատ թագավորի դեմ։ Եթե Յուսուֆի նպատակն էր՝ վերջ տալ Հայաստանի անկախությանը, ապա Արծրունիները ձգտում էին Բագրատունիներից խլելու ամենայն հայոց գահի արքայական մականը՝ հավատալով Յուսուֆի նենգ խոստումներին։
 
Յուսուֆի մտայնությունը երևան եկավ նախ նրանով, որ Նախճավանր փոխանակ Արծրունիներին զիջելու, տվեց իրեն հավատարիմ մի ամիրայի, որպեսզի Դվին-Նախճավան-Գողթն ամիրայությունների միջնորմով ապահովապես անջատի Վասպուրականն ու նրան կից շրջանները Բագրատունիների թագավորությունից։ Յուսուֆը Գագիկ Արծրունու հրամանատարությամբ Հայոց թագավորի դեմ է ուղարկում մի բանակ, որը, սակայն, շոշափելի հաջողության չի հասնում:հասնում։ Զուր են անցնում [[Բագրևանդ]]ին տիրանալու Գագիկի ջանքերը։ Հայ ժողովուրդը խորին ատելությամբ է լցվում Յուսուֆի և նրան գործակցող Արծրունիների դեմ։ Խմորվող իրադրությունը ոչ մի լավ բան չէր խոստանում վերջիններիս։ Յուսուֆը ոչնչացնում էր իրեն հանձնված հայ իշխաններին։ Հերթն, անշուշտ, Արծրունիներին էլ կհասներ։ Ուստի վերջին-ներիս ոչինչ չէր մնում, քան լքել Ատրպատականի տիրոջը։ [[912]] թվականի [[ամառ|ամռանը]] Արծրունիները հեռացան Վասպուրական։
[[Պատկեր:Ktuts monastery 1986.jpg|մինի|ձախից|[[Կտուց կղզի]]]]
Արծրունիներին հարկ չեղավ երկար սպասել Յուսուֆի հարձակմանը։ Վերջինս, [[Աշոտ Երկաթ]]ից պարտություն կրելուց հետո, [[914]] թվականի [[Գարուն|գարնանը]] զենքն ուղղեց Վասպուրականի դեմ։ Գագիկ թագավորը եղբոր հետ վճռական և հաջող դիմադրություն կազմակերպեց [[Պարսկահայք]]ի վրայով երկիր խուժած Յուսուֆի զորաջոկատների դեմ։ Դվինում որջ դրած Յուսուֆը քաջարի վասպուրականցիների դեմ է նետում նաև [[Հեր]]ի, [[Բագրևանդ]]ի ու [[Մարանդ]]ի ամիրաներին, սակայն հաղթանակը դարձյալ շահում են հայերը։ Այնուհետև Յուսուֆն անձամբ վասպուրականցիների դեմ է առաջնորդում մի ստվար բանակ։ Գագիկ թագավորը առաջին հերթին ժողովրդին հեռացնում է անմատույց վայրեր, քանի որ Յուսուֆն սպառնացել էր առանց խտրության սրի քաշել բոլորին։ Վասպուրականցիներից զենք կրելու ընդունակ մասը զինավառ մանր խմբերով բարձրանում է [[լեռ]]ները, անսպասելի հարձակումներով ջլատում թշնամու ուժերը և երկամսյա համառ դիմադրությունից հետո՝ [[914]] թվականի [[Աշուն|աշնանը]] Վասպուրականից դուրս է շպրտում թշնամուն:թշնամուն։ Մուկտադիր խալիֆան, որ տեղյակ էր Հայաստանում զարգացող իրադարձություններին, անհնազանդ Յուսուֆին հակակշիռ, ջանում է իր արքունիքի հետ կապել Գագիկ Արծրունուն, այս անգամ արդեն [[Միջագետք]]ի ամիրայի միջոցով, որի ձեռքով [[914]] թվականի [[Աշուն|աշնանը]] նա առաջին անգամ Գագիկին ուղարկում է թագ և արքայական զգեստներ։
[[Պատկեր:Narekavank.jpg|մինի|[[Նարեկավանք]]]]
Հաջողություններից թևավորված Գագիկ Արծրունին, օգտվելով Բագրատունինեոի թուլությունից, նույն ժամանակ Վասպուրականին է միացնում [[Բագրևանդ]], [[Կոգովիտ]], [[Աղբակ Մեծ|Աղբագ]] և [[Մասյացոտն]] գավառները։ Դիվանագիտության մարզում ևս Արծրունի գահակալը հասավ ակնառու հաջողությունների, օգտվելով Յուսուֆի և խալիֆայի միջև ծայր առած հակասություններից։ [[919]] թ, երբ խալիֆի զորապետ Մունիսը պատժարշավի էր ելել Ատրպատականի դեմ, խալիֆան կրկին թագ է ուղարկում Գագիկ Արծրունուն, իսկ Յուսուֆը բանտ է նետվում։ Գագիկը ինքնուրույն քաղաքականություն է վարում նաև Յուսուֆի հաջորդ Սբուքի օրոք, որը կամեցավ զենքի լեզվով խոսել Վասպուրականի տիրոջ հետ, բայց վերջինս քիչ ուժեր չուներ և կարողացավ բանակցություններով կանխել թշնամու հարձակումը։ Կնքված հաշտությամբ Սբուքը, փաստորեն, հրաժարվեց Վասպուրականի նկատմամբ գերիշխանություն ձեռք բերելու մտքից։ Գագիկն ու Սբուքը դաշնակիցներ դարձան, սակայն դա սոսկ հաշտության, խաղաղության դաշինք էր [[քրիստոնյա]] և [[մուսուլման]] միապետերի միջև։
Տող 66.
== Հզորացում ==
[[Պատկեր:Ахтамар Сурб Хач.jpg|մինի|[[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի]]]]
Թագավորության հզորացումը կապված է [[Բագրատունյաց Հայաստան]]ի բարգավաճման հետ:հետ։ [[Գագիկ Արծրունի|Գագիկ Արծրունու]] թագավորության տարիներին բարենպաստ հանգամանքների բերումով կատարվեցին շինարարական ծավալուն աշխատանքներ։ Առաջին աշխատանքները ձեռնարկվեցին տակավին Գագիկի գահերեցության տարիներին ([[904]]-[[908]])։ Այս շրջանում ամենից առաջ [[Արծրունիներ]]ի ուշադրության առարկան է դառնում հրաշալի դիրք ունեցող Ոստան քաղաքը, որի ավերված միջնաբերդը վերաշինելուց հետո, նորոգվում է նաև քաղաքի Աստվածածին եկեղեցին։ Գագիկ Արծրունին ավելի խոշոր աշխատանքներ է ձեռնարկում [[Վան]] քաղաքում։ նախ հոգ է տարվում քաղաքի միջնաբերդի՝ «Ամրական քարանձավի» վերաշինության մասին։ Միջնաբերդում շինվում են եկեղեցիներ և դեպի ջրամբարը տանող սանդուղք։ Այնուհետև Վարագա լեռան ստորոտներից քարաշեն ստորգետնյա ջրմուղ է անցկացվում դեպի Վան։
 
Գագիկ Արծրունին այս շրջանում ավարտում է նաև Վանի ժայռաբերդում իր հոր սկսած պալատի շինությունը, որն ուներ պերճաշուք հորինվածքով ոսկեզօծ սրահներ։ Շքեղազարդ էր նաև [[Ճուաշ-ռոտ]] գավառի Գետն ավանում կառուցված խրախճատեղին, որը, փաստորեն, Արծրունիների ամառային հանգստավայրն էր։ Արծրունիների ձմեռոց [[Մարականց|Մարական]] ավանում, որը գտնվում էր [[Արաքս]]ի վտակ Կարմիր գետի ափին, կառուցվում է ամուր միջնաբերդ՝ շքեղ ապարանքով, մերձակա զբոսատեղիներով։ Ռշտունիքի Մահռաշտ գյուղում, [[Ադամակերտ]]ում կառուցվում են վանքեր, իսկ Օձ կոչվող ձորի գլխին հիմնվում է Գագկակերտ ձեռակերտը, ուր տեղափոխվում են ամբողջ գյուղեր՝ իրենց բնակիչներով։ Քաղաքի միջնաբերդը վերաշինելով վերածվում է թագավորական դղյակի։
[[Պատկեր:Muradiye şelalesi1.jpg|մինի|ձախից|[[Բերկրիի ջրվեժ]]ը՝ համանուն գետի վրա]]
Ծավալուն շինարարական աշխատանքներ են կատարվում [[Աղթամար]]ում։ Կղզում Արծրունի թագավորը հիմնադրում է նույնանուն քաղաք-նավահանգիստը:նավահանգիստը։ Կառուցվում են քաղաքացիական բնույթի այլ շինություններ, որոնցից ամենանշանավորը արքայական պալատն Էր։ Պալատն ուներ մի շարք օժանդակ շինություններ՝ ամրապարիսպ, շտեմարան, համբարանոց, զինապահեստ, հանգստի տեղեր։Իրտեղեր։ Իր նոր գահանիստին Էլ ավելի մեծ կշիռ հաղորդելու համար, Գագիկ Արծրունին քաղաքացիական շինություններն հիմնականում ավարտելուց հետո, [[919]] - [[921]] թվականներին կառուցել Է տալիս [[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի|Աղթամարի հոյակերտ տաճարը]], շքեղորեն զարդարելով բազմազան քանդակներով։
 
Վասպուրականի թագավորությունը Հայաստանի գավառական թագավորությունների շարքում ամենախոշորն Էր։ Գագիկ Արծրունու օրոք նրա տարածքը ձգվում Էր հյուսիսից հարավ՝ [[Արաքս]]ից մինչև [[Կորդվաց լեռներ]]ը և արևմուտքից արևելք՝ Վանա լճից մինչև Կապուտան (Ուրմիո) լիճը։ Հարավում նրա սահմանային գավառներն Էին Մոկաց աշխարհի հարավային շրջանները, [[Կորճայք]]ի [[Ճահուկ (Կորճայքի գավառ)|Ճահուկ]] գավառի հարավային սահմանը կազմող Մեծ Զավ գետը, արևելքից՝ [[Պարսկահայք]]ի արևմտյան մի քանի շրջանները՝ Կարմիր գետի ավազանով։ Այնուհետև Կարմիր գետի և Արաքսի միախառնման կետից սահմանը Արաքսով ձգվում Էր մինչև Արտաշատի մոտերքը, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք՝ Աղիովիտ գավառի արևմտյան մասով հասնում Վանա լճին։ Թագավորության հիմնական մասը [[Մեծ Հայք]]ի խոշորագույն նահանգ Վասպուրականն էր՝ իր 35 գավառներով։
Տող 80.
Վասպուրականի թագավորությունում կառուցվել են պաշտպանական ամրություններ (Վանում, Ոստանում, Աղթամարում և այլուր), ընդլայնվել է ոռոգման համակարգը, խրախուսվել է երկրագործության, [[արհեստների]] ու [[Առևտուր|առևտրի]] զարգացումը։ Վասպուրականի թագավորության տարածքով անցնող [[Մետաքսի ճանապարհ|միջազգային առևտրական տարանցիկ մայրուղու]] հարավային ճյուղավորումը նպաստել է [[Տնտեսություն|տնտեսական]] կյանքի զարգացմանը։ Զարգացել են [[գիտություն]]ն ու [[մշակույթ]]ը։ Այստեղ են ստեղծագործել Խոսրով Անձևացին, Անանիա Նարեկացին, [[Գրիգոր Նարեկացի]]ն, Ատոմ Վարագնեցին, իր հայրենիքից տարագրված արաբ գիտնական Կոստան և ուրիշներ։
 
Բարձր զարգացման են հասել [[ճարտարապետություն]]ը (Ոստան, Աղթամար, [[Վարագավանք]] և այլն), [[քանդակագործություն]]ն ու [[որմնանկարչություն]]ը (Աղթամար), [[մանրանկարչություն]]ը։ Ճարտարապետներից հատկապես հայտնի էր [[Մանուել]]ը, ով նախագծել էր [[Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի|Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցու]] կառուցումը:կառուցումը։
 
== Կործանում ==