«Ժառանգական փոփոխականություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Պատկեր:Psittacula krameri -colour mutations -pets-8a.jpg|250px|մինի|Համակցական փոփոխականության օրինակ. սպիտակ թութակի ձա...»:
 
No edit summary
Տող 4.
Հայտնի են ժառանգական փոփոխականության երկու հիմնական ձևեր` համակցական և [[մուտացիա|մուտացի]]ոն փոփոխականություններ:
[[Կենդանի]] [[օրգանիզմ]]ի բազմազանությունը, յուրաքանչյուր գենոտիպի առանձնահատուկ լինելը պայմանավորված են համակցական փոփոխականությամբ, այսինքն` [[սեռական բազմացում|սեռական բազմացմ]]ան ժամանակ [[քրոմոսոմ]]ների և [[տրամախաչում|տրամախաչմ]]ան ժամանակ քրոմոսոմների հատվածների վերախմբավորմամբ: Համակցական փոփոխականության դեպքում [[գեն]]երը, քրոմոսոմները մնում են անփոփոխ, բայց փոխվում են ժառանգական սկզբնակների զուգակցությունները և գենոտիպում դրանց փոխներգործության բնույթը:
[[Պատկեր:A-Universal-System-for-Highly-Efficient-Cardiac-Differentiation-of-Human-Induced-Pluripotent-Stem-pone.0018293.s015.ogv|250px|մինի|Ժառանգական փոփոխականություն]]
== «Անորոշ» ժառանգական փոփոխականություն ==
«Որոշակի» փոփոխականությունից բացի գոյություն ունի փոփոխականության մեկ այլ ձև, որը [[Դարվին]]ն անվանեց «անորոշ» ժառանգական փոփոխականություն: Դարվինը նկատեց, որ «անորոշ» փոփոխականությունը փոխանցվում է հաջորդ [[սերունդ|սերնդ]]ին և ունենում է ժառանգական բնույթ: Նա բացահայտեց նաև, որ միևնույն տեսակի [[առանձնյակ]]ները հաճախ կարող են տարբերվել միմյանցից չնչին առանձնահատկություններով, որոնց պատճառը, ըստ նրա յուրաքանչյուր առանձնյակի վրա գոյության պայմանների անորոշ ներգործությունն է:
Այդպիսի փոփոխությունն առաջանում է միևնույն [[սերմ]]երից աճած [[բույս]]երի կամ միևնույն ծննդի [[կենդանի]]ների մոտ: Օրինակ` միևնույն տեսակի բույսերի տարբեր առանձնյակների ներկայացոիցիչները երբեմն ունենում են [[ծաղիկ]]ների տարբեր գունավորում: Ապրելով նույն պայմաններում` այդ առանձնյակները տարբեր փոփոխություններ են կրում: Դրա պատճառները Դարվինին անհայտ էին, բայց հաշվի առնելով դրանց ժառանգական բնույթը, նա այն համարում էր [[էվոլյուցիա]]յի համար կարևոր գործոն: Դարվինը փոփոխության այս ձևին առանձնահատուկ ուշադրություն դարձրեց` գտնելով, որ այն [[տեսակառաջացում|տեսակառաջացմ]]ան համար նյութ է հանդիսանում:
Ներկայումս այդ փոփոխականությունը կոչվում է գենոտիպային կամ համակցական մուտացիոն և հայտնի է, որ այն պայմանավորված է գեների փոփոխությամբ: Մուտացիաները կարող են լինել աննշան և շոշափել օրգանիզմի ամենատարբեր առանձնահատկությունները, օրինակ, կենդանու չափը, գունավորումը, բեղունությունը և այլն: Երբեմն մուտացիաները երևան են գալիս ավելի նշանակալի փոփոխություններով: Հայտնի են միևնույն տեսակին պատկանող [[այծյամ]]ներ` տարբեր եղջյուրներով, [[թիթեռ]]ներ` թևերի տարբեր նախշերով, մորու պարզ ձվաձև [[տերև]]ներով մուտացիաներ և այլն:
== Հարաբերական կամ կորելյատիվ փոփոխականություն ==
Հարաբերակցական փոփոխականության դեպքում մարմնի մի մասի փոփոխությունը պայմանավորում է մյուս մասերի փոփոխությունը: Օրինակ` [[ճահիճ|ճահճ]]ային շատ [[թռչուն]]ների մոտ կորելացիա է դիտվում երկար պարանոցի և երկար [[վերջույթներ]]ի միջև. երկար պարանոցով թռչուններն ունենում են երկար վերջույթներ, [[սմբակավորներ]]ին բնորոշ են երկար վերջույթներն ու պարանոցը, կապույտ [[աչքեր]]ով սպիտակ [[կատու]]ները հիմնականում խուլ են և այլն: Այստեղից Դարվինը կատարել է հետևություն, որ երբ մարդն ընտրում է որևէ հատկանիշ, ակամա տեղի է ունենում օրգանիզմի մյուս մասերի փոփոխություն` ըստ կորելյացիայի օրենքների:
Հետագայում Դարվինը` օգտագործելով ժառանգականություն հասկացությունը որպես օրգանիզմների` սերունդներին իրենց հատկանիշները փոխանցող ունակություն, նշեց, որ ժառանգականությունն ու փոփոխականությունն օրգանիզմների համընդհանուր հատկանիշներն են:
 
== Աղբյուրներ:9-րդ դասարանիև 11-րդ դասարանների կենսաբանության դասագիրքդասագրքեր ==
[[Կատեգորիա:Ժառանգականություն]]