«Աբու Թամմամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (45) oգտվելով ԱՎԲ
չ clean up, փոխարինվեց: ։Ս → ։ Ս, ։Ն → ։ Ն (2) oգտվելով ԱՎԲ
Տող 15.
[[9-րդ դար]]ից սկսվում է [[կլասիցիզմ]]ի և [[նեոկլասիցիզմ]]ի դարաշրջանը։ Արաբ ուսումնասիրողները այն անվանում են «Հակազդեցության շարժում», իսկ հաճախ՝ պարզապես Աբբասյան 2-րդ ժամանակաշրջան։ Այս շրջանի առանձնացման պատճառ է հանդիսացել այն հանգմանքը, որ [[9-րդ դար]]ից սկսվել էր արաբական սովորույթների նկատմամբ պաշտամունքի ձևավորումը։ Սակայն սա չէր նշանակում նորի բացառում, որը պոեզիա էին ներմուծել նախորդ պոետները՝ նորացման շարժման ներկայացուցիչները ([[Աբու Նուվաս]], [[Բաշշար իբն Բուրդ]], [[Աբու-լ-Աթահիա]])։ Այս շարժումը ճիշտ հասկանալու համար պետք է նախ հասկանալ քաղաքական և հասարակական իրավիճակը [[Արաբական խալիֆայություն|խալիֆայությունում]] այդ ժամանակաշրջանում. իշխանության գլուխ էին կանգնել [[Աբբասյաններ]]ը, և նրանց օրոք տեղի ունեցան մեծ նվաճումներ, ընդլայնվեցին խալիֆայության սահմանները։
 
[[Արաբներ]]ը շփվեցին այլ ժողովուրդների հետ, ծանոթացան նոր մշակույթի ու քաղաքակրթության հետ և չէին կարող չկրել դրանց ազդեցությունը(հիմնականում պարսկական և հունական)։ Այս պայմաններում անմասն չէր կարող մնալ պոեզիան։ Եվ որպեսզի արաբները չմոռանան իրենց ավանդույթները և չկորցնեն իրենց դիմագիծը, առաջ եկավ «Վերադարձ դեպի հնություն» շարժումը։ Անհրաժեշտ էր ստեղծագործել դասական կասիդայի սահմաններում,պահպանել կառուցվածքը։Սակայնկառուցվածքը։ Սակայն ,շատ հաճախ, այս ուղղության ներկայացուցիչների բանաստեղծությունները ինչ-որ առումով կեղծ էին, քանի որ նրանք չէին կարող ստեղծագործել բեդվինի նման, նրանք չունեին բեդվինի հոգեբանությունը, որովհետև ապրում էին քաղաքներում։ Եվ նրանց նկարագրությունները անապատի,ուղտի,բեդվինուհու և այլնի մասին կեղծ էին։
 
«Վերադարձ դեպի հնություն» շարժման ականավոր ներկայացուցիչներից են '''Աբու Թամմամը''' և [[ալ-Բուհթուրի]]ն։
Տող 23.
== Ստեղծագործություններ ==
[[Պատկեր:Աբու Թամմամ.jpg|մինի|ձախից|Աբու Թամմամի արձանը Ջասիմում, այժմ՝ քանդված]]
Առաջին բանաստեղծական փորձերը հաջողության չեն հասել։ Սակայն շուտով [[ալ-Մուտասիմ]] խալիֆը նրան հրավիրում է պալատ, և Աբու Թամմամը դառնում է պալատական ձոներգու։ Ըստ աղբյուրների Աբու Թամմամը գոռոզ էր, սնափառ, շահամոլ, կոպիտ, մշտապես ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին ու արաբական ավանդույթներին,որի համար էլ սիրում էր հագնել բեդվինական հագուստ։Նախաիսլամականհագուստ։ Նախաիսլամական պոետների նման նա միշտ իր մոտ [[ռավի]] էր պահում լսարանի ծաղրից խուսափելու համար, քանզի շատ վատ ձայն ուներ։
 
Նա թողել է տարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ, հատկապես [[մադհ]]եր( ձոներ նվիրված նշանավոր ազդեցիկ մարդկանց, {{lang-ar|مدح}})։ Նա հայտարարում էր. «Ես գովերգում եմ իմ ներբողներում ղեկավարներին ,բայց ոչ երբեք հասարակ մարդկանց» ։
Իր մադհերում Աբու Թամմամը չի մոռանում իր սեփական քաջագործությունների մասին։ Այսինքն իր մադհերում կա նաև [[ֆախր]] (ինքնագովերգում)։ Նա ապրում էր քաղաքում և շատ աղոտ պատկերացում ուներ բեդվինական կյանքի և անապատի մասին , սակայն շատ վարպետորեն էր նկարագրում դրանք։Նրադրանք։ Նրա ստեղծագործությունները ընթերցողին տանում են խոր անցյալ, գցում նրան հին բեդվիանական միջավայր։ Աբու Թամմամի մադհերի շատ տողեր տեքստաբանորեն համարյա համընկնում են նախաիսլամական պոետների առանձին ստեղծագործությունների հետ։ Չնայած հին ավանդույթին հետևելուն՝ Աբու Թամմամի պոեզիան, այնուամենայնիվ, նոր է ձևով, բառապաշարի հարստությամբ, պատկերավորման միջոցների բարդությամբ։ Նա վերջապես հաղթահարեց [[կասիդա]]յի բեյթերի անջատվածությունը և նրա կասիդաներն ավելի ամբողջական են ու իմաստներով ավելի կապակցված են մասերը։ Հենց այս հատկանիշներով է, որ նա տարբերվում է իր ժամանակակից բանաստեղծներից։
[[Պատկեր:The Jupiter temple in Damascus.jpg|մինի|աջից|Հին Դամասկոս]]
Աբու Թամմամը գրել է նաև [[ռիսա]]ներ և [[հիջա]]ներ, որոնք հիմնականում ավանդական են։ Իր կասիդաներում կա նաև [[նասիբ]]ը ,որը հիմնականում գրված է, որովհետև դասական կասիդայի կառուցվածքն է պահանջում, որ բոլոր ժանրերը պետք է լինեն. [[նասիբ]], [[վասֆ]], [[մադհ]], [[ֆախր]]։