«Երկաթուղի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: : → ։ (30) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{վիքիֆիկացում}}{{անաղբյուր}}'''Երկաթուղու''' առաջացումը սերտորեն կապված է խոշոր, հատկապես լեռնահանքային արդյունաբերության զարգացման հետ:հետ։
Ռելսերով ընթացող առաջին շոգեքարշը ստեղծել է Ռիչարդ Տրևիթիկը 1803 թ-ին Անգլիայում:Անգլիայում։ Այն օգտագործվում էր Ուելսի մետաղագործական գործարաններում:գործարաններում։ Մեկ ուրիշ անգլիացի՝ Ջորջ Սթեֆենսոնը, 1814 թ-ին կառուցեց առաջին լոկոմոտիվները, ինչպես նաև առաջին մարդատար երկաթուղային ճանապարհը՝ Սթոքթոնի և Դառլինգթոնի միջև, որը բացվեց 1825 թ-ին:ին։ Սթեֆենսոնը ղեկավարում էր նաև Մանչեստր–Լիվերպուլ երկաթուղու շինարարությունը, որը բացվեց հինգ տարի անց և դրեց երկաթուղիների դարաշրջանի սկիզբը:սկիզբը։ Սթեֆենսոնը նախագծեց նաև «Հրթիռ» կոչված նշանավոր շոգեքարշը, որը կառուցեց նրա որդին՝ Ռոբերտը, 1829 թ-ին:ին։
 
Երկաթուղիների կառուցումը շարունակվեց ողջ XIX դարի ընթացքում:ընթացքում։ Հանրային երկաթուղիներ կառուցվեցին 1835 թ-ին Բելգիայում և Գերմանիայում, իսկ հետագա 20 տարիներին դրանց շինարարությունն սկսվեց նաև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում:երկրներում։ Երկաթուղային տրանսպորտի զարգացման փայլուն նվաճումներից մեկը դարձավ Բրիստոլ–Լոնդոն երկաթգիծը, որն անվանեցին «Գրեյթ Վեստեռն»:։ Նրա շինարարությունը տևեց ութ տարի և ավարտվեց 1841 թ-ին:ին։
1863 թ-ին ամերիկյան «Յունիոն Փասիֆիք» և «Սենթրալ Փասիֆիք» ընկերությունները ողջ Հյուսիսային Ամերիկայում սկսեցին կառուցել երկաթուղիներ:երկաթուղիներ։ Այդ ընկերություններից մեկը շինարարությունն սկսեց արևելքից՝ Խաղաղ օվկիանոսի ափերից, իսկ մյուսը` արևմուտքից՝ Միսուրիի գետաբերանից:գետաբերանից։ Վեց տարի անց նրանց կառուցած երկաթուղիները միացան իրար Յուտա նահանգում:նահանգում։
Հայաստանում առաջին՝ Թիֆլիս–Ալեքսանդրապոլ–Կարս երկաթուղին շահագործման է հանձնվել 1899 թ-ին և ուներ 213,8 կմ երկարություն:երկարություն։
Շոգեքարշները լայնորեն օգտագործվում էին մինչև 1960-ական թթ., իսկ որոշ երկրներում դրանցով երթևեկում են ցայսօր:ցայսօր։
 
== Երկաթուղիների շինարարությունը ==
Երկաթուղու պաստառը պետք է լինի հնարավորինս հարթ:հարթ։ Ցանկացած թեքություն կամ բարձրությունների տատանումներ կարող են դանդաղեցնել լոկոմոտիվի ընթացքը:ընթացքը։ Շրջադարձերը պետք է լինեն սահուն, քանի որ մեծ արագությամբ սլացող գնացքը չի կարող կտրուկ շրջադարձ կատարել:կատարել։ Կիրճերի վրայով ճանապարհ գցելու համար կառուցում են երկաթուղային կամուրջներ, իսկ լեռներում թունելներ են փորում:փորում։ Երկաթուղիների շինարարության սկզբում հիմնական աշխատանքները կատարվում էին ձեռքով. շինարարների բազմահազարանոց ջոկատները փորում էին հողը և տեղադրում ռելսերը:ռելսերը։ Ներկայումս այդ աշխատանքները մեքենայացված են. միանգամից տեղադրվում են երկաթուղային պատրաստի պաստառներ:պաստառներ։
Երկաթուղային պաստառը բաղկացած է բետոնե կամ փայտե կոճերի վրա ամրացված պողպատե ռելսերից:ռելսերից։ Դրանք իրենց վրա են կրում գնացքի ծանրությունը և ապահովում ռելսերի հորիզոնական դիրքը:դիրքը։ Ռելսերի վերջնամասերի միջև փոքրիկ արանքներ են թողնում, որոնք շոգ եղանակին չեզոքացնում են ռելսերի ջերմային ընդարձակումը:ընդարձակումը։ Առանց այդ արանքների, ռելսերը կարող են ծռմռվել:ծռմռվել։ Երկշարք ռելսերն իրարից բաժանված են հաստատուն միջակայքով` ռելսամեջով:ռելսամեջով։ Ռելսամեջի ամենատարածված լայնությունը 1,44 մ է:է։ Ռուսաստանում, Իսպանիայում և Ֆինլանդիայում օգտագործվում են ավելի լայն ռելսամեջեր:ռելսամեջեր։
Մեծ թեքությամբ երկաթուղային պաստառներում երկու ռելսերի արանքում տեղադրվում է նաև ատամնավոր երրորդ ռելսը:ռելսը։ Դրան հպվում է լոկոմոտիվի տակ ամրացված հատուկ ատամնաանիվը, որի շնորհիվ գնացքը, առանց ռելսերից դուրս սահելու վտանգի, կարող է հաղթահարել վերելքներն ու վայրէջքները:վայրէջքները։