«Նարիման Նարիմանով»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, փոխարինվեց: )Կ → ) կ (4) oգտվելով ԱՎԲ
(Նոր էջ «250px|մինի|աջից|Նարիման Նարիմանով '''Նարիմանով Նարիման Քյորբա...»:)
 
չ (clean up, փոխարինվեց: )Կ → ) կ (4) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Portrait photo of Nariman Narimanov taken in 1913.jpg|250px|մինի|աջից|Նարիման Նարիմանով]]
'''Նարիմանով Նարիման Քյորբալլահ Նաջաֆ օղլի''' [ծնվել է [[1870]] թվականի [[ապրիլի 2]]-ին [[Թիֆլիս]]ում, մահացել [[1925]] թվականի [[մարտի 19]]-ին [[Մոսկվա]]յում], սովետական պետական և կուսակցական գործիչ, [[գրող]], հրապարակախոս։ Կոմունիստական կուսակցության անդամ [[1905]] թվականիղից։ Ավարտել է [[Օդեսա]]յի Նովոռոսիյսկյան համալսարանի բժշկական [[ֆակուլտետ]]ը ([[1908]])։ [[1905]] թվականին ընդունվել է «Հումմեթ» կազմակերպության շարքերը, զբաղվել հրապարակախոսական գործունեությամբ, ադրբեջաներեն է թարգմանել ՌՍԴԲԿ ծրագիրը։ [[1909]] թվականին ձերբակալվել է և աքսորվել [[Աստրախան]]։ [[1913]] թվականին կուսակցական աշխատանք է կատարել [[Բաքու|Բաքվու]]մ։ [[1917]] թվականին Նարիմանովը «Հումմեթ»-ի կոմիտեի [[Նախագահ|նախագահննախագահ]]ն էր, ՌՍԴԲ(բ)Կ կ Բաքվի կոմիտեի անդամ, «Հումմեթ» թերթի խմբագիրը։ [[1918]] թվականի [[Գարուն|գարնանը]] դարձել է Բաքվի ժողկոմխորհի քաղաքային տնտեսության կոմիսար։ [[1919]] թվականին աշխատել է [[ՌԽՖՍՀ]] արտգործմինիստրությունում (Մերձավորարևելյան բաժնի վարիչ, ժողկոմի տեղակալ)։ [[1920]] թվականին Նարիմանովը [[Ադրբեջան]]ի Հեղկոմի, ապա [[Ադրբեջանական ԽՍՀ]] ժողկոմխորհի նախագահն էր։ Սովետական պատվիրակության կազմում մասնակցել է [[Ջենովա]]յի կոնֆերանսին ([[1922]])։ [[1922]] թվականից Անդրֆեդերացիայի Միութենական խորհրդի նախագահն էր և [[ԽՍՀՄ]] ԿԳԿ նախագահներից մեկը։ Եղել ԷՌԿ(բ)Կ կ [[Կովկաս]]յան բյուրոյի և կուսակցության [[Անդրկովկաս]]յան երկրկոմի աևդամ, ՌԿ(բ)Կ կ XII և XIII համագումարների պատգամավոր, ՌԿ(բ)Կ կ ԿԿ անդամության թեկնածու։ Նարիմանովի նախաձեռնությամբ Ադրբեջանում բացվել է ադրբեջանական առաջին ժողովրդական գրադարան-ընթերցարանը ([[1894]])։ Հեղինակ է [[ադրբեջաներեն]] և [[ռուսերեն]] [[լեզու]]ների դասագրքերի, պատմական թեմայով գրված [[դրամա]]ների և [[վեպ]]երի։ Նրա գրականագիտական [[հոդված]]ները նվիրված են ռեալիզմի պրոբլեմներին։ Գրել է հուշեր [[Լենին|Վ․ Ի․ Լենին]]ի մասին։ Ադրբեջաներեն է թարգմանել Ն․ Վ․ Գոգոլի «Ռևիզոր»-ը։ Թաղված է [[Կարմիր հրապարակ]]ում՝ [[Կրեմլ]]ի պատի մոտ։
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով ]]
[[Կատեգորիա:Ադրբեջանցի գրողներ]]
[[Կատեգորիա:1870 ծնունդներ]]
274 332

edits