«Աբու Թամմամ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 192 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Աբու Թամմամը ծնվել է [[Դամասկոս]]ի մոտ գտնվող [[Ջասիմ]] քաղաքում՝ [[հույն|հունական ծագմամբ]] [[Քրիստոնյա|քրիստոնեական]] ընտանիքում: Քաղաքում կանգնեցված է նրա արձանը: Մանկությունն անցկացրել է Դամասկոսում, որտեղ իր հայրը՝ Տադուսը, ուներ գինետուն: Հետագայում ապագա պոետը ընդունում է [[իսլամ]] :Իսլամ ընդունելուց հետո նա ամեն առիթով բացահայտ ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին և անգամ արաբական տոհմածառ է ստեղծում՝ ասելով, որ պատկանում է թայ ցեղին:
 
 
== Ստեղծագործություններ ==
[[Պատկեր:Աբու Թամմամ.jpg|մինի|ձախից|Աբու Թամմամի արձանը Ջասիմում, այժմ՝ քանդված]]
Առաջին բանաստեղծական փորձերը հաջողության չեն հասել: Սակայն շուտով [[ալ-Մուտասիմ]] խալիֆը նրան հրավիրում է պալատ, և Աբու Թամմամը դառնում է պալատական ձոներգու: Ըստ աղբյուրների Աբու Թամմամը գոռոզ էր, սնափառ, շահամոլ, կոպիտ, մշտապես ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին ու արաբական ավանդույթներին,որի համար էլ սիրում էր հագնել բեդվինական հագուստ:Նախաիսլամական պոետների նման նա միշտ իր մոտ [[ռավի]] էր պահում լսարանի ծաղրից խուսափելու համար, քանզի շատ վատ ձայն ուներ :
Նա թողել է տարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ, հատկապես [[մադհ|մադհեր]]( ձոներ նվիրված նշանավոր ազդեցիկ մարդկանց,արաբերեն՝مدح): Նա հայտարարում էր. «Ես գովերգում եմ իմ ներբողներում ղեկավարներին ,բայց ոչ երբեք հասարակ մարդկանց» :