«Աբու Թամմամ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 40 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
== Վերադարձ դեպի հնություն շարժումը ==
 
9-րդ դարից սկսվում է մի ժամանակաշրջան, որը եվրոպացի ուսումնասիրողները անվանում են կլասիցիզմի և նեոկլասիցիզմի դարաշրջան, իսկ արաբ ուսումնասիրողները այն անվանում են «Հակազդեցության շարժում» , իսկ հաճախ՝պարզապեսհաճախ՝ պարզապես Աբբասյան 2-րդ ժամանակաշրջան: Այս շրջանի առանձնացման պատճառ է հանդիսացել այն հանգմանքը, որ 9-րդ դարից սկսվել էր արաբական սովորույթների նկատմամբ պաշտամունքի ձևավորումը: Սակայն սա չէր նշանակում նորի բացառում, որը պոեզիա էին ներմուծել նախորդ պոետները՝նորացմանպոետները՝ նորացման շարժման ներկայացուցիչները(Աբու Նուվաս, Բաշար իբն Բուրդ, Աբու-լ-Աթահիա): Այս շարժումը ճիշտ հասկանալու համար պետք է նախ հասկանալ քաղաքական և հասարակական իրավիճակը խալիֆայությունում այդ ժամանակաշրջանում. իշխանության գլուխ էին կանգնել Աբբասյանները, և նրանց օրոք տեղի ունեցան մեծ նվաճումներ, ընդլայնվեցին խալիֆայության սահմանները: Արաբները շփվեցին այլ ժողովուրդների հետ, ծանոթացան նոր մշակույթի ու քաղաքակրթության հետ և չէին կարող չկրել դրանց ազդեցությունը(հիմնականում պարսկական և հունական): Այս պայմաններում անմասն չէր կարող մնալ պոեզիան: Եվ որպեսզի արաբները չմոռանան իրենց ավանդույթները և չկորցնեն իրենց դիմագիծը , առաջ եկավ «Վերադարձ դեպի հնություն» շարժումը: Անհրաժեշտ էր ստեղծագործել դասական կասիդայի սահմաններում,պահպանել կառուցվածքը:Սակայն ,շատ հաճախ, այս ուղղության ներկայացուցիչների բանաստեղծությունները ինչ-որ առումով կեղծ էին, քանի որ նրանք չէին կարող ստեղծագործել բեդվինի նման , նրանք չունեին բեդվինի հոգեբանությունը , որովհետև ապրում էին քաղաքներում: Եվ նրանց նկարագրությունները անապատի,ուղտի,բեդվինուհու և այլնի մասին կեղծ էին:
 
Վերադարձ դեպի հնություն շարժման ականավոր ներկայացուցիչներից են Աբու Թամմամը և [[ալ-Բուհթուրի|ալ-Բուհթուրին]]:
 
Աբու Թամմամը ծնվել է [[Դամասկոս]]ի մոտ գտնվող [[Ջասիմ]] քաղաքում՝ [[հույն|հունական ծագմամբ]] [[Քրիստոնյա|քրիստոնեական]] ընտանիքում: Քաղաքում կանգնեցված է նրա արձանը: Մանկությունն անցկացրել է Դամասկոսում , որտեղ իր հայրը՝ Տադուսը, ուներ գինետուն: Հետագայում ապագա պոետը ընդունում է [[իսլամ]] :Իսլամ ընդունելուց հետո նա ամեն առիթով բացահայտ ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին և անգամ արաբական տոհմածառ է ստեղծում ՝ասելովստեղծում՝ ասելով, որ պատկանում է թայ ցեղին:
 
Առաջին բանաստեղծական փորձերը հաջողության չեն հասել: Սակայն շուտով [[ալ-Մուտասիմ]] խալիֆը նրան հրավիրում է պալատ, և Աբու Թամմամը դառնում է պալատական ձոներգու: Ըստ աղբյուրների Աբու Թամմամը գոռոզ էր, սնափառ,անափառ,շահամոլ շահամոլ,կոպիտ կոպիտ, մշտապես ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին ու արաբական ավանդույթներին,որի համար էլ սիրում էր հագնել բեդվինական հագուստ:Նախաիսլամական պոետների նման նա միշտ իր մոտ [[ռավի]] էր պահում լսարանի ծաղրից խուսափելու համար , քանզի շատ վատ ձայն ուներ :
Նա թողել է տարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ, հատկապես [[մադհ|մադհեր]]( ձոներ նվիրված նշանավոր ազդեցիկ մարդկանց,արաբերեն՝مدح) : Նա հայտարարում էր . «Ես գովերգում եմ իմ ներբողներում ղեկավարներին ,բայց ոչ երբեք հասարակ մարդկանց» :
Իր մադհերում Աբու Թամմամը չի մոռանում իր սեփական քաջագործությունների մասին : Այսինքն իր մադհերում կա նաև [[ֆախր]] (ինքնագովերգում) : Նա ապրում էր քաղաքում և շատ աղոտ պատկերացում ուներ բեդվինական կյանքի և անապատի մասին , սակայն շատ վարպետորեն էր նկարագրում դրանք:Նրա ստեղծագործությունները ընթերցողին տանում են խոր անցյալ , գցում նրան հին բեդվիանական միջավայր: Աբու Թամմամի մադհերի շատ տողեր տեքստաբանորեն համարյա համընկնում են նախաիսլամական պոետների առանձին ստեղծագործությունների հետ: Չնայած հին ավանդույթին հետևելունհետևելուն՝ ՝ԱբուԱբու Թամմամի պոեզիան, այնուամենայնիվ,այնուամենայնիվ ,նոր է ձևով , բառապաշարի հարստությամբ, պատկերավորման միջոցների բարդությամբ : Նա վերջապես հաղթահարեց [[Կասիդա|կասիդայի]] բեյթերի անջատվածությունը և նրա կասիդաներն ավելի ամբողջական են ևու իմաստներով ավելի կապակցված են մասերը: Հենց այս հատկանիշներով է , որ նա տարբերվում է իր ժամանակակից բանաստեղծներից:
Աբու Թամմամը գրել է նաև [[ռիսա|ռիսաներ]] և [[հիջա|հիջաներ]], որոնք հիմնականում ավանդական են: Իր կասիդաներում կա նաև [[նասիբ|նասիբը]] ,որը հիմնականում գրված է, որովհետև դասական կասիդայի կառուցվածքն է պահանջում , որ բոլոր ժանրերը պետք է լինեն. նասիբ, վասֆ, մադհ, ֆախր:
Աբու Թամմամին մեծ համբավ են բերել ոչ միայն կասիդաները, այլ նաև անտալոգիաները: Անգամ կարծիք կա, որ ուրիշի գործերը հավաքելու մեջ նա ավելի բարձր ճաշակ էր ցուցաբերում : Հետո արաբ բանասերները սկսեցին նրա օրինակով կազմել անտալոգիաներ: Մեծ հասած անտալոգիաներից հատկապես արժեքավոր է «Քիթաբ ալ-Խամասան»: Այն կազմված է մի քանի գլուխներից: Դրանում նա հավաքագրել է իսլամական վաղ շրջանի ու նախաիսլամական շրջանի տարբեր պատճառներով մոռացված 570 պոետների ստեղծագործություններից հատվածներ,որոնք դասակարգված են ժանրերով: Առաջին գլխում պատմվում է արաբների սխրագործությունների մասին: Սա ամենից մեծ գլուխն է : Այնուհետև մյուս գլուխներն են , որտեղ կան հիջաներ, ռիսաներ, մադհեր: