«Աբու Թամմամ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 28 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
9-րդ դարից սկսվում է մի ժամանակաշրջան,որը եվրոպացի ուսումնասիրողները անվանում են կլասիցիզմի և նեոկլասիցիզմի դարաշրջան,իսկ արաբ ուսումնասիրողները այն անվանում են «Հակազդեցության շարժում» ,իսկ հաճախ՝պարզապես Աբբասյան 2-րդ ժամանակաշրջան:Այս շրջանի առանձնացման պատճառ է հանդիսացել այն հանգմանքը,որ 9-րդ դարից սկսվել էր արաբական սովորույթների նկատմամբ պաշտամունքի ձևավորումը:Սակայն սա չէր նշանակում նորի բացառում,որը պոեզիա էին ներմուծել նախորդ պոետները՝նորացման շարժման ներկայացուցիչները(Աբու Նուվաս,Բաշար իբն Բուրդ, Աբու-լ-Աթահիա):Այս շարժումը ճիշտ հասկանալու համար պետք է նախ հասկանալ քաղաքական և հասարակական իրավիճակը խալիֆայությունում այդ ժամանակաշրջանում.իշխանության գլուխ էին կանգնել Աբբասյանները, և նրանց օրոք տեղի ունեցան մեծ նվաճումներ,ընդլայնվեցին խալիֆայության սահմանները:Արաբները շփվեցին այլ ժողովուրդների հետ,ծանոթացան նոր մշակույթի ու քաղաքակրթության հետ և չէին կարող չկրել դրանց ազդեցությունը(հիմնականում պարսկական և հունական):Այս պայմաններում անմասն չէր կարող մնալ պոեզիան:Եվ որպեսզի արաբները չմոռանան իրենց ավանդույթները և չկորցնեն իրենց դիմագիծը ,առաջ եկավ «Վերադարձ դեպի հնություն» շարժումը:Անհրաժեշտ էր ստեղծագործել դասական կասիդայի սահմաններում,պահպանել կառուցվածքը:Սակայն ,շատ հաճախ, այս ուղղության ներկայացուցիչների բանաստեղծությունները ինչ-որ առումով կեղծ էին,քանի որ նրանք չէին կարող ստեղծագործել բեդվինի նման , նրանք չունեին բեդվինի հոգեբանությունը ,որովհետև ապրում էին քաղաքներում:Եվ նրանց նկարագրությունները անապատի,ուղտի,բեդվինուհու և այլնի մասին կեղծ էին:
 
Վերադարձ դեպի հնություն շարժման ականավոր ներկայացուցիչներից են Աբու Թամմամը և [[ալ-Բուհթուրի|ալ-Բուհթուրին]]:
 
Աբու Թամմամը ծնվել է [[Դամասկոս]]ի մոտ գտնվող [[Ջասիմ]] քաղաքում՝ [[հույն|հունական ծագմամբ]] [[Քրիստոնյա|քրիստոնեական]] ընտանիքում: Քաղաքում կանգնեցված է նրա արձանը: Մանկությունն անցկացրել է Դամասկոսում , որտեղ իր հայրը՝ Տադուսը, ուներ գինետուն: Հետագայում ապագա պոետը ընդունում է [[իսլամ]] :Իսլամ ընդունելուց հետո նա ամեն առիթով բացահայտ ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին և անգամ արաբական տոհմածառ է ստեղծում ՝ասելով , որ պատկանում է թայ ցեղին: