«Աբու Թամմամ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Վերադարձ դեպի հնություն շարժումը'''
 
9-րդ դարից սկսվում է մի ժամանակաշրջան,որը եվրոպացի ուսումնասիրողները անվանում են կլասիցիզմի և նեոկլասիցիզմի դարաշրջան,իսկ արաբ ուսումնասիրողները այն անվանում են «Հակազդեցության շարժում» ,իսկ հաճախ՝պարզապես Աբբասյան 2-րդ ժամանակաշրջան:Այս շրջանի առանձնացման պատճառ է հանդիսացել այն հանգմանքը,որ 9-րդ դարից սկսվել էր արաբական սովորույթների նկատմամբ պաշտամունքի ձևավորումը:Սակայն սա չէր նշանակում նորի բացառում,որը պոեզիա էին ներմուծել նախորդ պոետները՝նորացման շարժման ներկայացուցիչները(Աբու Նուվաս,Բաշար իբն Բուրդ, Աբու-լ-Աթահիա):Այս շարժումը ճիշտ հասկանալու համար պետք է նախ հասկանալ քաղաքական և հասարակական իրավիճակը խալիֆայությունում այդ ժամանակաշրջանում.իշխանության գլուխ էին կանգնել Աբբասյանները, և նրանց օրոք տեղի ունեցան մեծ նվաճումներ,ընդլայնվեցին խալիֆայության սահմանները:Արաբները շփվեցին այլ ժողովուրդների հետ,ծանոթացան նոր մշակույթի ու քաղաքակրթության հետ և չէին կարող չկրել դրանց ազդեցությունը(հիմնականում պարսկական և հունական):Այս պայմաններում անմասն չէր կարող մնալ պոեզիան:Եվ որպեսզի արաբները չմոռանան իրենց ավանդույթները և չկորցնեն իրենց դիմագիծը ,առաջ եկավ «Վերադարձ դեպի հնություն» շարժումը:Անհրաժեշտ էր ստեղծագործել դասական կասիդայի սահմաններում,պահպանել կառուցվածքը:Սակայն ,շատ հաճախ, այս ուղղության ներկայացուցիչների բանաստեղծությունները ինչ-որ առումով կեղծ էին,քանի որ նրանք չէին կարող ստեղծագործել բեդվինի նման , նրանք չունեին բեդվինի հոգեբանությունը ,որովհետև ապրում էին քաղաքներում:Եվ նրանց նկարագրությունները անապատի,ուղտի,բեդվինուհու և այլնի մասին կեղծ էին:
 
Վերադարձ դեպի հնություն շարժման ականավոր ներկայացուցիչներից են Աբու Թամմամը և ալ-Բուհթուրին: