«Աբու Թամմամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
Նա թողել է տարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ,հատկապես [[մադհ|մադհեր]]( ձոներ նվիրված նշանավոր ազդեցիկ մարդկանց,արաբերեն՝مدح) : Նա հայտարարում էր .«Ես գովերգում եմ իմ ներբողներում ղեկավարներին ,բայց ոչ երբեք հասարակ մարդկանց»:
Իր մադհերում Աբու Թամմամը չի մոռանում իր սեփական քաջագործությունների մասին :Այսինքն իր մադհերում կա նաև [[ֆախր]] (ինքնագովերգում) :Նա ապրում էր քաղաքում և շատ աղոտ պատկերացում ուներ բեդվինական կյանքի և անապատի մասին , սակայն շատ վարպետորեն էր նկարագրում դրանք:Նրա ստեղծագործությունները ընթերցողին տանում են խոր անցյալ , գցում նրան հին բեդվիանական միջավայր:Աբու Թամմամի մադհերի շատ տողեր տեքստաբանորեն համարյա համընկնում են նախաիսլամական պոետների առանձին ստեղծագործությունների հետ:Չնայած հին ավանդույթին հետևելուն ՝Աբու Թամմամի պոեզիան ,այնուամենայնիվ ,նոր է ձևով , բառապաշարի հարստությամբ,պատկերավորման միջոցների բարդությամբ :Նա վերջապես հաղթահարեց [[Կասիդա|կասիդայի]] բեյթերի անջատվածությունը և նրա կասիդաներն ավելի ամբողջական են և իմաստներով ավելի կապակցված են մասերը:Հենց այս հատկանիշներով է ,որ նա տարբերվում է իր ժամանակակից բանաստեղծներից:
Աբու Թամմամը գրել է նաև [[ռիսա|ռիսաներ]] և [[հիջա|հիջաներ]],որոնք հիմնականում ավանդական են:Իր կասիդաներում կա նաև [[նասիբ|նասիբը]] ,որը հիմնականում գրված է,որովհետև դասական կասիդայի կառուցվածքն է պահանջում ,որ բոլոր ժանրերը պետք է լինեն.նասիբ,վասֆ,մադհ,ֆախր:
Աբու Թամմամին մեծ համբավ են բերել ոչ միայն կասիդաները,այլ նաև անտալոգիաները:Անգամ կարծիք կա,որ ուրիշի գործերը հավաքելու մեջ նա ավելի բարձր ճաշակ էր ցուցաբերում :Հետո արաբ բանասերները սկսեցին նրա օրինակով կազմել անտալոգիաներ:Մեծ հասած անտալոգիաներից հատկապես արժեքավոր է «Քիթաբ ալ-Խամասան»:Այն կազմված է մի քանի գլուխներից:Դրանում նա հավաքագրել է իսլամական վաղ շրջանի ու նախաիսլամական շրջանի տարբեր պատճառներով մոռացված 570 պոետների ստեղծագործություններից հատվածներ,որոնք դասակարգված են ժանրերով:Առաջին գլխում պատմվում է արաբների սխրագործությունների մասին:Սա ամենից մեծ գլուխն է :Այնուհետև մյուս գլուխներն են ,որտեղ կան հիջաներ,ռիսաներ,մադհեր: