«Տերտուղիանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հետ է շրջվում 2434638 խմբագրումը, որի հեղինակն է՝ Beko (քննարկում) մասնակիցը
Տող 1.
[[Պատկեր:Tertullian.jpg|մինի]]
'''Քվինտոս Սեպտիմիոս Ֆլորենս Տերտուղիանոս''' ({{lang-lat|լատիներեն՝ Quintus Septimius Florens Tertullianus}}, 155/165, [[Կարթագեն]] - 220/240, նույն տեղում), [[Քրիստոնեություն|վաղքրիստոնեական]] նշանավոր [[աստվածաբան]], քրիստոնեական աստվածաբան և գրող։ , շուրջ 40 երկերի հեղինակ, որոնցից մեզ են հասել 31-ը։ Առաջին քրիստոնյա հեղինակն է, որը մեծ թվով ստեղծագործություններ է թողել [[լատիներեն]] լեզվով։ Սկիզբ է տվել լատինական հայրաբանական դպրոցին և եկեղեցական լատիներենին, ինչի համար ստացել է «լատինական աստվածաբանության հայր» անունը։
 
 
== Կենսագրություն ==
Դատական հռետոր է եղել [[Հռոմ]]ում։ Ընդունելով [[քրիստոնեություն]], մոտ [[195]] թվականին վերադարձել է [[Կարթագեն]], հետագայում բախվել է [[Եկեղեցի|եկեղեց]]ու հետ։ Տերտուլիանոսի մտածողությանը բնորոշ է հակվածությունը պարադոքսներին։ Եթե իր ժամանակի քրիստոնեական մտածողները ձգտում էին մեկ համակարգի մեջ միավորել [[Աստվածաշունչ|աստվածաշ]]նչյան ուսմունքները և [[հույն|հունական]] [[փիլիսոփայություն]]ը, ապա Տերտուլիանոսը ամեն կերպ ընդգծել է հավատի և բանականության խզվածությունը. «[[Աստված|Աստծ]]ու Որդին խաչվեց. մենք չենք ամաչում, քանզի հարկ էր ամաչել։ Եվ աստծու Որդին մեռավ. դա լիովին հավաստի է, քանզի անմիտ է։ Եվ թաղվելուց հետո նա հարություն առավ. դա կասկածից վեր է, քանզի անհնար է»։ Վերացական տեսական բանականությանը Տերտուլիանոսը հակադրել է «բնական» պրակտիկ բանախոհությունը՝ հանդես գալով որպես [[կինիկներ]]ի և առանձնապես հռոմեական ստոյիկների համախոհ։ Նա զարգացրել է կյանքում և ճանաչողության մեջ բնությանը վերադառնալու ծրագիր, կոչ արել գրքայնության շերտերը հաղթահարելով հասնել մինչև մարդկային հոգու նախասկզբնական ընդերքը։ Դրանով Տերտուլիանոսը հաստատել է էմպիրիզմն ինչպես միստիկական-հոգեբանական, այնպես էլ սենսուալիստական-ռեալիստական իմաստով։ Միաժամանակ, էմպիրիզմը նրան հանգեցրել է մատերիալիստական միտումների․ ողջ [[գոյ]]ը «մարմին» է, հետևաբար աստված նույնպես պետք է ըմբռնվի որպես «մարմին, որն այնուամենայնիվ, ոգի է»։ Տերտուլիանոսի հայացքներում իշխել են վախճանաբանական տրամադրությունները։ Հռոմեական պետության կարգին նա հակադրել է կինիկների ոգով ըմբռնած [[աշխարհաքաղաքացիություն]]ը ([[կոսմոպոլիտիզմ]]ը) և քաղաքականության բարոյական բոյկոտը։
 
 
Նրան է վերագրվում է «Հավատում եմ, քանի որ անհեթեթ է» արտահայտությունը, որն իրականում Տերտուղիանոսի «Քրիստոսի մամնի մասին» երկից մի հատվածի հարասություն է. ''Եվ Աստծո Որդին մահացել է՝ դա անառարկելի է, քանի որ անհեթեթ է: Եվ թաղվել ու հարություն է առել, դա կասկածի ենթակա չէ, քանի որ անհնարին է'' (Et mortuus est dei filius։ prorsus credibile est, quia ineptum est. Et sepultus resurrexit։ certum est, quia impossibile, De Carne Christi, 5.4)։
 
== Արտաքին հղումներ ==
 
* [http://philotheus.blogspot.com/2013/02/blog-post_12.html Տերտուղիանոս. Աթենքի և Երուսաղեմի միջև] (հոդված)
 
{{ՀՍՀ}}
 
{{Հայրաբանություն}}