«Փիլիպոս II Մակեդոնացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 89.
[[Պատկեր:Pausanius assassinates Philip during the procession into the theatre by Andre Castaigne (1898-1899).jpg|thumb|200px|Փիլիպոսի սպանությունը. Նկ. Andre Castaigne (1899 г.).]]
Մ.թ.ա. 336 թ. Մակեդոնիայի հին մայրաքաղաք Էգայում (Վերգինայում), տոնախմբության ժամանակ, երբ Փիլիպոսը, մերձավորներով շրջապատված, շարժվում էր դեպի հրապարակ, նա հարձարկման ենթարկվեց և մահացու դանակահարվեց: Փիլիպոսին ուղեկցող թիկնախումբը բռնեց ու առանց հարցաքննության սպանեց մարդասպանին: Ըստ պաշտոնական վարկածի, մարդասպանը, ոմն Պավսանիոսը, Փիլիպոսի թիկնազորային խմբի սպա էր և այդ հանցանքը կատարել էր անձնական վիրավորանքի հողի վրա: Սակայն մինչ այժմ պատմաբանները տարակարծիք են այդ վարկածի վերաբերյալ: Գոյություն ունեն ևս երկու ճշմարտանման վարկած: Առաջինը՝ Օլիմպիադայի (ու, ենթադրաբար, Ալեքսանդրի) մասնակցությունը. Փիլիպոսի ու Կլեոպատրայի նորածին զավակը լիիրավ հավակնորդ ու լուրջ մրցակից կարող էր հանդիսանալ Ալեքսանդրի թագաժառանգության հարցում: Երկրորդ վարկածը՝ դա Հելլենիստական աշխարհի վաղեմի թշնամի Պարսկաստանի գաղտնի մասնակցությունն էր:
[[Պատկեր:Vergina Tombs Entrance.jpg|thumb|left|250px|Փիլիպոս Մակեդոնացու դամբարանը - թանգարանի մուտքը]]
 
1977 թվականին հունական հնագետները Վերգինա քաղաքի տարածքում հայտնաբերեցին Փիլիպոս Մակեդոնացու դամբարանաը: Այժմ այնտեղ գործում է թանգարան: