«Միջուկային ռեակցիաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Միջուկային ռեակցիաներ''', ատոմային միջուկների փոխակերպումներ, երբ դրանք փոխազդում են տարրակա...»:
 
No edit summary
Տող 1.
[[File:Li6-D Reaction.svg|300 px|thumb|Միջուկային ռեակցիա]]
'''Միջուկային ռեակցիաներ''', [[ատոմ]]ային միջուկների փոխակերպումներ, երբ դրանք փոխազդում են տարրական մասնիկների, γ-քվանտների կամ միմյանց հետ։ Z [[կարգաթիվ]], А [[ատոմական զանգված]] ունեցող X միջուկի և а մասնիկի փոխազդեցության միջուկային ռեակցիան, որի հետևանքով առաջանում է b մասնիկ, և Z' կարգաթվով, A' ատոմական զանգածով Y միջուկ, գրի է առնվում a+<sup>Z</sup>X<sup>A</sup>-><sub>Z'</sub>Y<sub>A'</sub> + b տեսքով։ Սովորաբար միջուկային ռեակցիաներում հետազոտության առարկա են ռեակցիաների դիֆերենցիալ և լրիվ կտրվածքները, ստացվող արգասիքների անկյունային և էներգետիկ բաշխումները և բևեռացումները։ Միջուկային ռեակցիաները միջուկների կառուցվածքին վերաբերող տեղեկությունների հիմնական աղբյուրն են։ Դրանք հնարավորություն են տալիս հետաքրքիր ինֆորմացիա ստանալ նաև տարրական մասնիկների մասին (օրինակ, [[նեյտրոն]]ի վերաբերյալ տեղեկություն ստացվում է միայն միջուկային ռեակցիայից)։ Միջուկային ռեակցիաները հիմնականում դասակարգվում են ըստ ռմբարկող մասնիկի (միջուկի) տեսակի։ Տարբերում են [[ֆոտոն]]ների (ֆոտոմիջուկային ռեակցիաներ), [[հադրոն]]ների, [[լեպտոն]]ների և [[իոն]]ների ազդեցությամբ ընթացող ռեակցիաներ։ Երբեմն միջուկային ռեակցիաները դասակարգում են նաև ռմբարկող մասնիկի (միջուկի) էներգիայով։ Միջուկային ռեակցիայի առաջին փորձերը կատարվել են ռադիոակտիվ աղբյուրներից ստացված ցածր էներգիայի α-մասնիկներով, [[նեյտրոն]]ներով և [[էլեկտրոն]]ներով։ Հետագայում ուսումնասիրվել են տիեզերական ճառագայթներում ընթացող միջուկային ռեակցիաները։ Ներկայումս միջուկային ռեակցիայի փորձերի ճնշող մեծամասնությունը կատարվում է արագացուցիչներով։ Ցածր և միջին էներգիաների լեպտոնների ու հադրոնների մասնակցությամբ տեղի ունեցող միջուկային ռեակցիաները հնարավորություն են տալիս տեղեկություն ստանալ ոչ միայն միջուկի կառուցվածքի, այլն տարբեր փոխակերպումների մեխանիզմների մասին։ Ցածր էներգիաների դեպքում միջուկային ռեակցիայի մեջ գործնական ամենալայն կիրառությունն ստացել է դանդաղ նեյտրոնների փոխազդեցությունը ծանր միջուկների (<sup>233</sup>Ս, <sup>235</sup>Ս, <sup>239</sup>Pu) հետ, քանի որ ջերմային նեյտրոնների ազդեցությամբ այդ միջուկների տրոհումը հանգեցնում է հսկայական քանակի էներգիայի անջատման՝ երեույթ, որ ընկած է միջուկային էներգետիկայի հիմքում։ Ցածր էներգիայի [[պրոտոն]]ների ազդեցությամբ կատարվող միջուկային ռեակցիաները հաճախ օգտագործվում են ռադիոակտիվ [[իզոտոպ]]ներ ստանալու համար, որոնք կիրառվում են գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում։