«Լուսավորչի աջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
== Լուսավորչի աջի տեղափոխումն Էջմիածին ==
[[Պատկեր:Etchmiadzin in Summer.jpg|200px|մինի|աջից|Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]]
Լուսավորչի աջի՝ [[Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|Սուրբ Էջմիածին]] տարվելու ([[1441]]) մասին ժամանակի աղբյուրները նշում են, որ Աջը [[Սսի կաթողիկոսարան]]ից անհետանալով, մոտ չորս տարի հետո հայտնվել է [[Էջմիածին|Էջմիածն]]ում։ Նույն շրջանի մի շարք այլ աղբյուրներում ասվում է նաև, թե կորած Լուսավորչի աջը գտնվել է [[Սիս Վերին|Սս]]ում, որի պահպանությունը հանձնվել է Աջապահյաններին։ [[Աղթամար]]ի կաթողիկոս [[Զաքարիա Գ]] ([[1434]]–[[13641464]]) կարակոյունլու Ջահանշահ խանի օժանդակությամբ [[1461]] թվականին տիրել է Սուրբ Էջմիածնի աթոռին։ Մեկ տարի անց, հարկադրաբար հեռանալով Մայր աթոռից՝ իր հետ տարել է Լուսավորչի աջը։
 
Բերվող Աջին վասպուրականցիները ցնծությամբ են դիմավորել, ինչը հավաստում է նրա հանդեպ եղած համաժողովրդական սերն ու պաշտամունքը։ Ապա, [[Նախիջևան]]ին մերձակա [[Օծոփ]]ի Սուրբ Աստվածածին վանքի միաբաններից Վրթանես եպիսկոպոսի ջանքերով, արկածային վիպական մի պատմություն հիշեցնող գործընթացով, Լուսավորչի աջը վերադարձվել է Սուրբ Էջմիածին։ Աջը երկրորդ անգամ Սուրբ Էջմիածնից հանվել է շահ Աբբաս առաջինի կատարած բռնագաղթից ([[1604]]) հետո, երբ նա ի շարս այլ սրբությունների [[Սպահան]] է տարել նաև Լուսավորչի աջը։ [[Փիլիպոս Ա Աղբակեցի|Փիլիպոս Ա Աղբակեց]]ուն հաջողվել է [[1663]] թվականին այն վերադարձնել Սուրբ Էջմիածին։
 
== Լուսավորչի աջի մյուս դեգերումները ==