«Միջուկային պայթյուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Միջուկային պայթյուն''', միջուկային էներգիայի անջատումով հարուցված վիթխարի չափերով և ավերման...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Nagasakibomb.jpg|մինի|Միջուկային պայթյուն [[Նագասակի]]ում]]
'''Միջուկային պայթյուն''', [[միջուկային էներգիա]]յի անջատումով հարուցված վիթխարի չափերով և ավերման ուժով պայթյուն։ Միջուկային էներգիայի յուրացման հնարավորություններին ֆիզիկոսներն ընդհուպ մոտեցան [[1939]]-[[1945]] թվականների [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի սկզբներին։
 
Տող 11 ⟶ 12՝
Միջուկային պայթյունի հարվածային ալիքում օդը տաքանում է մինչև հարյուր հազարավոր աստիճաններ և սկսում է լուսարձակել, առաջանում է, այսպես կոչված, հրագունդ։ Սկզբում հրագնդի մակերևույթը համընկնում է հարվածային ալիքի ճակատին, և դրանք միասին մեծ արագությամբ ընդարձակվում են։ Օրինակ, մթնոլորտային ճնշման օդում 20 կտ տրոտիլային համարժեքով միջուկային պայթունի դեպքում 10<sup>-4</sup> վրկ անց հրագնդի շառավիղը 14 [[մ]] է, 0,01 վրկ անց՝ 100 մ։ Այս փուլում տեղի է ունենում հարվածային ալիքի անջատում հրագնդի սահմանից։ Հարվածային ալիքը, արդեն լուսարձակում չառաջացնելով, շատ առաջ է անցնում, իսկ հրագնդի ընդարձակումը դանդաղում և ապա ընդհանրապես դադարում է։ 0,1 վրկ անց հրագնդի շառավիղը հասնում է իր առավելագույն արժեքին՝ մոտ 150մ-ի. այս փուլում լուսարձակման ջերմաստիճանը կազմում է մոտ 800 К։ 1 վրկ անց լուսարձակման պայծառությունը սկսում է նվազել և 2-3 վրկ անց լուսարձակումը գործնականորեն դադարում Է։ [[Լուսային ճառագայթում|Լուսային ճառագայթմանը]] ընկնում է պայթյունի ամբողջ Էներգիայի մեկ երրորդ մասը։ Այդ ճառագայթումը, որն ավելի պայծառ Է, քան [[Արեգակ]]ինը, շատ ուժեղ ոչնչացնող ազդեցություն է թողնում․ նույնիսկ 2 կմ հեռավորության վրա այն հրդեհներ է առաջացնում, այրում՝ առարկաները, մարդկանց և կենդանիների մոտ այրվածքներ առաջ բերում։ 10 վրկ անց հարվածային ալիքը միջուկային պայթյունի կենտրոնից հեռանում է 3,7 կմ։ Շենքերի, արդյունաբերական կառույցների, [[ռազմական տեխնիկա]]յի վրա 20 կտ-ով միջուկային պայթյունի հարվածային ալիքը կործանարար ազդեցություն է թողնում մինչև 1 կմ շառավղով տարածքում։ ճառագայթման ընդհատումից հետո հրագնդի տաքացած օդը, որն ավելի նոսր է շրջապատող օդից, [[Արքիմեդի ու]]ժի ազդեցությամբ բարձրանում է վեր)։ Այդ պրոցեսում տաքացած օդն ընդարձակվում ու սառչում Է, դրանում տեղի է ունենում [[գոլորշի]]ների խտացում։ Այսպես է առաջանում միջուկային պայթյունի հարյուրավոր մետրեր տրամագծով քուլայաձև ամպը։ Մեկ րոպե անց այն հասնում է 4 կմ, 10 րոպե անց՝ 10 կմ բարձրության։ Հետագայում այդ ամպը, որը պարունակում է միջուկային ռեակցիաների արգասիքներ, արագորեն տարածվում է քամիների և օդային հոսանքների օգնությամբ տասնյակ և հարյուրավոր կիլոմետրեր։ Միջուկների ճեղքման արգասիքները ռադիոակտիվ են, դրանք արձակում են γ-[[քվանտ]]ներ և Էլեկտրոններ։ Ռադիոակտիվության ազդեցությամբ և ռադիո ակտիվ մնացուկների տեղումների հետևանքով ամպի հետագծի տիրույթում տեղի է ունենում տեղանքի ռադիոակտիվ վարակում՝ առաջ բերելով մարդկանց և կենդանիների ճառագայթային հիվանդություն։
 
== Ստորջրյա միջուկային պայթյուն ==
[[Ստորջրյա միջուկային պայթյուն]]ի դեպքում ամբողջ Էներգիայի մոտավորապես կեսը պարունակվում է սկզբնական հարվածային ալիքում, որը և կատարում է հիմնական ավերածությունները։Ստորջրյա միջուկային պայթյունին բնորոշ է պայթյունի կենտրոնի շուրջը առաջացող մեծ պղպջակը, որը ժամանակի ընթացքում մարող բաբախող շարժում է կատարում։ Նավեր խորտակող ուժեղ ավերման գործողության շառավիղը մոտ 0,5 կմ է։ Ստորջրյա միջուկային պայթյունի դեպքում ջրի մակերևույթի վրա առաջանում է հսկայական սյուն, որը կազմված է ջրափոշուց և ջրացայտերից։ Առաջանում են նաև մակերևութային ուժեղ ալիքներ, որոնք տարածվում են բազմաթիվ կմ-եր։
 
== Ստորգետնյա միջուկային պայթյուն ==
[[Ստորգետնյա միջուկային պայթյուն]]ի դեպքում ավերածությունները նույնպես հարվածային ալիքն է կատարում։ Ինչպես և ստորջրյա պայթյունի դեպքում, կենտրոնում առաջանում է բարձր ճնշման գազային պղպջակ։ Ստորգետնյա միջուկային պայթյունն առաջացնում է ցնցում, որն իր գործողությամբ նման է [[երկրաշարժ]ի։ Այս տիպի միջուկային պայթյունները կիրառվում են նաև խաղաղ նպատակներով՝ խոշոր չափերի հանքային աշխատանքներ կատարելու, [[օգտակար հանածո]]ների հանույթի համար և այլն։