«Աբու Թամմամ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 52 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Առաջին բանաստեղծական փորձերը հաջողության չեն հասել:Սակայն շուտով [[ալ-Մուտասիմ]] խալիֆը նրան հրավիրում է պալատ, և Աբու Թամմամը դառնում է պալատական ձոներգու:Ըստ աղբյուրների Աբու Թամմամը գոռոզ էր ,անափառ,շահամոլ ,կոպիտ ,մշտապես ընդգծում էր իր հավատարմությունը իսլամին ու արաբական ավանդույթներին,որի համար էլ սիրում էր հագնել բեդվինական հագուստ:Նախաիսլամական պոետների նման նա միշտ իր մոտ [[ռավի]] էր պահում լսարանի ծաղրից խուսափելու համար ,քանզի շատ վատ ձայն ուներ :
Նա թողել է տարբեր ժանրերի բազմաթիվ ստեղծագործություններ,հատկապես [[մադհ|մադհեր]]( ձոներ նվիրված նշանավոր ազդեցիկ մարդկանց,արաբերեն՝مدح) : Նա հայտարարում էր .«Ես գովերգում եմ իմ ներբողներում ղեկավարներին ,բայց ոչ երբեք հասարակ մարդկանց»:
Իր մադհերում Աբու Թամմամը չի մոռանում իր սեփական քաջագործությունների մասին :Այսինքն իր մադհերում կա նաև [[ֆախր]] (ինքնագովերգում) :Նա ապրում էր քաղաքում և շատ աղոտ պատկերացում ուներ բեդվինական կյանքի և անապատի մասին , սակայն շատ վարպետորեն էր նկարագրում դրանք:Նրա ստեղծագործությունները ընթերցողին տանում են խոր անցյալ , գցում նրան հին բեդվիանական միջավայր:Աբու Թամմամի մադհերի շատ տողեր տեքստաբանորեն համարյա համընկնում են նախաիսլամական պոետների առանձին ստեղծագործությունների հետ:Չնայած հին ավանդույթին հետևելուն ՝Աբու Թամմամի պոեզիան ,այնուամենայնիվ ,նոր է ձևով , բառապաշարի հարստությամբ,պատկերավորման միջոցների բարդությամբ :Նա վերջապես հաղթահարեց [[Կասիդա|կասիդայի]] բեյթերի անջատվածությունը և նրա կասիդաներն ավելի ամբողջական են և իմաստներով ավելի կապակցված են մասերը:Հենց այս հատկանիշներով է ,որ նա տարբերվում է իր ժամանակակից բանաստեղծներից:
Աբու Թամմամը գրել է նաև [[ռիսա|ռիսաներ]] և [[հիջա|հիջաներ]],որոնք հիմնականում ավանդական են: