«Ֆուադ Նասսար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Նասսար Ֆուադ''' (ծնվել է 1916 թվականին, Նազարեթ,Պաղեստին), Հորդանանի բանվորական և ազգային-ա...»:
(Տարբերություն չկա)

15:03, 30 Հուլիսի 2014-ի տարբերակ

Նասսար Ֆուադ (ծնվել է 1916 թվականին, Նազարեթ,Պաղեստին), Հորդանանի բանվորական և ազգային-ազատագրական շարժման գործիչ։ 1946—1948 թվականին՝ Ազգային ազատագրության լիգայի [Պաղեստինի արաբների կոմունիստական կազմակերպություն, ստեղծվել է 1943 թվականինին (1951 թվականից՝ Հորդանանի կոմունիստական կուսակցություն, ՀԿԿ)] ԿԿ անդամ, 1948 թվականից՝ գլխավոր քարտուղար։ 1951 թվականից՝ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար։ 1951 թվականին ձերբակալվել և դատապարտվել է 10 տարվա տաժանակրության, 1956 թվականին, ժողովրդական մասսաների պահանջով, ազատվել է բանտից, սակայն ստիպված է եղել տարագրվել։ Հորդանան է վերադարձել 1967 թվականին։ Արաբերեն է թարգմանել մարքսիզմ-լենինիզմի հիմնադիրների մի շարք աշխատություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։