«Տեղի սարավանդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Տեղի սարավանդ''', ՀԽՍՀ Գորիսի շրջանում, Ղարաբաղի հրաբխային բարձրավանդակի հարավ-արևելք մա...»:
 
No edit summary
Տող 1.
'''Տեղի սարավանդ''', [[ՀԽՍՀ]] [[Գորիս]]ի շրջանում, [[Ղարաբաղ]]ի հրաբխային բարձրավանդակի հարավ-արևելք մասում։ Բարձրությունը 1200—2000 մ է։ Ունի թույլ բլրավոր մակերևույթ, հարավ-արևելք դիրքադրություն։ Էրոզիայի հետևանքով մասնատվել է մեկուսացած փոքրաթեք հարթավայրերի (Գորիսի, [[Խնձորեսկ]]ի, [[Տեղ]]ի, [[Կոռնիձոր]]ի, [[խնածախ]]ի և այլն)։ Գետահովիտների զգալի մասը մշտական հոսք չունի, խորն է (200— 300 մ)՝ զառիթափ, ժայռոտ ու քարափային լանջերով։ Տեղի սարավանդ կազմված է հրաբխածին-բեկորային ապարներից (Գորիսի շերտախումբ)։ Կան կոնաձև, սնկաձև ու բրգաձև ժայռեր՝ կազմված տուֆաբրեկչիաներից։ Գերակշռում են կարբոնատային և սակավահումուս սևահողերը։ Բուսածածկույթը տափաստանային է։ Տարածված են շյուղախոտը, փետրախոտը։ Մշակում են հացահատիկային կուլտուրաներ, բազմամյա խոտաբույսեր։
 
{{ՀՍՀ}}