«Ուրմիո լիճ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ The file Image:Lake_urmia.jpg has been replaced by Image:Lake_urmia_1984.jpg by administrator commons:User:Steinsplitter: ''File renamed:''. ''Translate me!''
տեղեկաքարտ
Տող 1.
{{այլգործածություն2|Ուրմիա լիճ||Ուրմիա}}
{{Տեղեկաքարտ Լիճ
[[Պատկեր:Lake_urmia_1984.jpg|մինի|Ուրմիա լիճը (նկարված է տիեզերքից)]]
| հայերեն անվանում = Ուրմիա լիճ
| բնօրինակ անվանում = {{lang-fa|دریاچه ارومیه}}
| պատկեր = Lake urmia 1984.jpg
| պատկերի նկարագրություն =
| խորաչափության պատկեր =
| խորաչափության նկարագրություն =
| տեղագրություն = {{Դրոշավորում|Իրան}}<br />[[Արևելյան Ադրբեջան]]<br />[[Արևմտյան Ադրբեջան]]
| կոորդինատներ =
| տեսակ = աղի
| թափվող գետեր =
| սկիզբ առնող գետեր =
| ջրահավաքի տարածք =
| ջրահավաքի երկրներ =
| կառուցման թվական =
| առաջին լցման թվական =
| աղիություն =
| պարզություն =
| հսկող կազմակերպություն =
| կարգավիճակ =
| առավելագույն երկարություն =
| առավելագույն լայնություն =
| մակերես = 5 200-6 000
| միջին խորություն = 5
| առավելագույն խորություն = 16
| ջրի ծավալ =
| ջրի պահման ժամանակ =
| ջրափնյա գծի երկարություն =
| բարձրություն =
| կղզիներ =
| բնակավայրեր =
| սառեցված =
| ծանոթագրություններ =
}}
 
'''Ուրմիա լիճ''', անհոսք աղի լիճ է [[Իրան]]ի հյուսիս -արևմուտքում։ [[Հայկական լեռնաշխարհ]]ի ամենամեծ լիճն է։ Կոչվել է նաև [[Կապուտան]], [[Թիլ]]։ Հունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ։
 
Լիճն ուսումնասիրել են Վ.Վ. [[Բոգաչև]]ըԲոգաչևը, Գ. [[Ռիբեն]]ըՌիբենը, Կ.Ն. [[Պաֆենհոլց]]ըՊաֆենհոլցը և ուրիշներ։ Նրանք ենթադրում են, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի [[Կասպից ծով]]՝ Ամարդոս (Սեֆիտռուդ) գետի միջոցով: [[Սոհունդ]] լեռան արտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրվել է: Կարծիք կա, որ Ուրմիան [[Խոյ]]ի դաշտով կապ է ունեցել [[Արաքս]]ի հետ: Լճափից դեպի Խոյ քաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք է տալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու [[Կարաթափա]] լեռնանցքով թափվել է [[Արաքս]]ի մեջ: Մեկ այլ փաստ. [[Թավրիզ]]ի մոտ Կարմիրջուր (Աջի) գետի վրա կան բարձր [[դարավանդ]]ներ, որոնք դեպի լիճն աստիճանաբար ցածրանում են, մտնում լճագետային նստվածքների տակ: Այսինքն՝ շրջապատի լեռները բարձրանում են, գոգավորության հատակն իջնում է՝ կապված [[տեկտոնական շարժումներ]]ի հետ։
 
Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 50000 կմ²։ Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա։
 
Գարնանը մակարդակը բարձրանում է։ Սնվում է անմիջապես լճի մակերեսին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով։ Ուրմիա են թափվում բազմաթիվ գետեր՝ Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու։ Համեմատաբար խոշոր գետերը լճափին դելտաներ են առաջացնում։ Գետերի դելտաները հաճախ ճահճացած են՝ բերված տիղմի պատճառով, հատկապես [[Զագրոս]]ի համակարգից իջնող գետերը, ունենալով մեծ անկում կատարում են ուժեղ էրոզիա և բերում են մեծ քանակությամբ տիղմ։
[[Պատկեր:Urmia lake drought.gif|մինի|280px|Ուրմիա լիճը 1984-2014 թվականներին]]
Աղիությունը շատ բարձր է՝ 150-250% է, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի կամ աղուտների ձևով։ Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է։ Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասը նորից լուծվում է և աղիություը մեծանում է։ Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է։ Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ։