«Տեսակարար կշիռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Տեսակարար կշիռ''', ''մարմնի կշռի'' (P) և ''ծավալի'' (V) հարաբերությունը՝ y=P/V։ Կարող է որ...»:
(Տարբերություն չկա)

14:25, 29 Հուլիսի 2014-ի տարբերակ

Տեսակարար կշիռ, մարմնի կշռի (P) և ծավալի (V) հարաբերությունը՝ y=P/V։ Կարող է որոշվել նաև y=μg բանաձևով, որտեղ μ-ն նյութի խտությունն է, g-ն՝ ազատ անկման արագացումը։ Ի տարբերություն խտության, տեսակարար կշիռն նյութի ֆիզիկաքիմիական բնութագիր չէ, քանի որ կախված է չափման վայրում g-ի արժեքից։ Միավորների միջազգային համակարգում տեսակարար կշռի միավորը ն/մ3-ն է։ Կիրառվել են նաև դն/սմ3, կգ/մ3 միավորները։ 1 ն/մ3=0,1 դն/սմ3= 0,102 կգ/մ3։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։