«Գոռ Վերբինսկի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
 
Այս մեկն իր շահույթով ու հաջողությամբ շրջանցեց առաջին մասին, վարձույթում հավաքելով ավել քան 1 մլրդ․ դոլար: Այս ֆիլմը նույնպես սիրվեց հանդիսատեսի ու կինոքննադատների կողմից, և նույնպես ստացավ բարձր վարկանիշ: Ժամանակի սղության պատճառով երկրորդ մասի նկարահանմանը զուգահեռ նկարահանվում է նաև ֆրանշիզի 3-րդ մասը՝ «[[Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին]]»: Այս ֆիլմն իր 300 մլն, դոլար բյուջեով հանդիսացավ որպես կինոյի պատմության ամենաթանկ ֆիլմը: Վերբինսկուն վստահվեց կինոմատոգրաֆի ամենամեծ բյուջեն, և նա արդարացրեց իրեն: Երրորդ մասի հասույթը գերազանցեց 963 մլն․ դոլարը: «Ծովահենների պրոեկտում» սա եղավ Վերբինսկու վերջին ֆիլմը: Ֆիլմաշարի հաջորդ մասը վստահվեց [[Ռոբ Մարշալ]]ին: Սաակայն չավարտվեց իր, դիսնեյի, և հետևաբար նաև Ջերի Բրուկհայմերի միջև համագործակցությունը: Նրանց կողմից պլանավորվեց ևս մեկ, շատ մեծ պրոեկտ, որին մասնակցեց ծովահեններին մասնակցած գրեթե ողջ անձնակազմը: «[[Միայնակ Ռենջերը|Միայնակ Ռենջեր]]ի» նկարահանումները սկսվեցին 2012-ին:
[[Պատկեր:Gore_verbinski_the_lone_ranger.jpg|upright|մինի|աջից|200 px|Գոռ Վերբինսկին, Ջերի Բրուկհայմերը, Ջոննի Դեպն ու Արմի Համմերը «Միայնակ Ռենջերը» ֆիլմի նկարահանումների ժամանակ]]«Դիսնեյը» ֆիլմի համար հատկացրել էր 215 մլն․ դոլար, և կրկին մեծ հաջողության հույսեր ուներ: Ֆիլմի նկարահանումները տեղի ունեցան ամենաբարձր մակարդակի վրա: Սակայն, ֆիլմը չունեցավ հաջողության, կամ այլ կերպ ասած՝ պրոեկտը տապալվեց: Վարձույթում մինչ օրս հավաքել է ընդամենը 260 մլն․ դոլար, ինչը, նման բյուջեյի և կատարված աշխատանքի համեմատ, շատ քիչ հասույթ է: Ֆիլմի մասին հակասական կարծիքներ հայտնեցին հանդիսատեսներն ու լրագրողները, բայց նունն էր կինոքննադատների կարծիքը, նրանց դուր չէր եկել ֆիլմը, և նրանց կողմից ստացավ բավականին ցածր վարկանիշ: Սա Վերբինսկու առայժմ վերջին ֆիլմն է: Նոր պրոեկտների մասին առայժմ խոսքեր չեն գնում:
 
Գոռ Վերբինսկին 2011թ․ նկարահանել է «[[Ռանգո]]» մուլտֆիլմը, որը միջին գնահատականի արժանացավ կինոքննադատների ու հանդիսատեսի կողմից: 2012 թվականի «[[Օսկարի 84-րդ մրցանակաբաշխություն|Օսկարի 84-րդ մրցանակաբաշխության]]» ժամանակ «Ռանգոն» ստացավ Օսկար, որպես լավագույն անիմացիոն ֆիլմ: Դա Վերբինսկու առաջին և, առայժմ միակ Օսկարն է:
56 938

edits