«Տարածական արվեստներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Տարածական արվեստներ''' == Արվեստներ հասկացություն == 250px|մինի|աջից| պլաստ...»:
 
չ clean up, փոխարինվեց: : → ։ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
== Արվեստներ հասկացություն ==
 
[[Պատկեր:Art-portrait-collage 2.jpg|250px|մինի|աջից|]]
 
պլաստիկ արվեստներ, հասկացություն, որ միավորում է [[արվեստ]]ի այն տեսակները, որոնց [[ստեղծագործություն]]ները գոյություն ունեն տարածության մեջ, չեն փոփոխվում և զարգանում ժամանակի ընթացքում և ընկալվում են տեսողությամբ։ Տարածական արվեստի ստեղծագործություններն առարկայական են, ստեղծվում են իրեղեն նյութի մշակումով, որի ձևավորումը էապես նախորոշում է դրանց կերպարային կառուցվածքի բնույթը։ Տարածական արվեստները իրենց հերթին բաժանվում են պատկերային և ոչ պատկերային տարատեսակների։ Պատկերային տարատեսակը՝ կերպարվեստը, միավորում է գեղանկարչությունը, [[քանդակագործություն]]ը, գրաֆիկան և լուսանկարչությունը (լուսանկարչական արվեստը), որոնք զգայական վավերականության տարբեր չափերով վերարտադրում են տեսողությամբ ընկալվող իրականությունը՝ կամ եռաչափ իրական ծավալների օգնությամբ (քանդակագործություն), կամ երկչափ մակերեսի վրա պատկերելու միջոցով (գեղանկարչություն, [[գրաֆիկա]], լուսանկարչական արվեստ)։ Ոչ պատկերային Տարածական արվեստի տարատեսակին են պատկանում [[ճարտարապետություն]]ը, դեկորատիվկիրառական արվեստը և ձևաստեղծում գեղարվեստականը, ուր տեսողականտարածական ձեերը, որպես կանոն, ռեալ իրականության մեջ համանմանություններ չունեն։ Պատկերային և ոչ պատկերային արվեստների միջե սահմանները բացարձակ որոշակի չեն։ Դեկորատիվկիրառական արվեստում կիրառվում են նաև ավարտուն պատկերներ, որոնք պատկանում են պատկերային ստեղծագործության տեսակներից մեկին (օրինակ, մարմնաձև անոթները նաև փոքրաչափ քանդակագործության տարատեսակներից են)։ ճարտյան մեջ երբեմն վերակերտվում են օրգանական ձեեր (Հնդկաստան, Հին Եգիպտոս), ճարտյան հարդարանքում օգտագործվում են բուսական (օրինակ, անտիկ կորնթական խոյակը), կենդանակերպ (գազանների դիմակները 12-13 դարեր [[Վլադիմիր Սուզդալյան]] ճարտյան մեջ), մարդակերպ (կա րիատիդներ, ատլանտներ, դիմաքանդակներ) մոտիվներ (այդ երեք մոտիվներն էլ ողջ բազմազանությամբ առկա են [[Աղթամար]]ի Ս․ Խաչ տաճարի հարդարանքում, 10 դար․)։ Կերպարվեստը երբեմն օգտվում է վերացական մոտիվներից (օրինակ, գրքի գրաֆիկան, պլակատը, մոնումենտալ դեկորատիվ գեղանկարչությունը, քանդակագործությունը)։ Այնպիսի մի բնագավառ, որպիսին զարդապատկերն է, օգտըվում է ինչպես պատկերային, այնպես էլ ոչ պատկերային մոտիվներից։ Տարածական արվեստները․ որպես առավել կամ պակաս չափով լիիրավ տարր՝ սինթետիկ արվեստների բաղկացուցիչ մաս են կազմում։
Տող 9.
== Տարածական արվեստներ մարդկության պատմական զարգացման բոլոր փուլերում ==
 
Գեղանկարիչը, ճարտարապետը, երբեմն էլ քանդակագործը մասնակցում են թատերական ներկայացման, կինոնկարի ստեղծմանը, մասսայական տոնախմբությունների ձևավորմանը։ Կատարվել են նաև գեղանկարչության արտահայտչամիջոցները երաժըշտության հետ զուգորդելու փորձեր (օրինակ, կոմպոզիտոր Ա․ Ն․ Սկրյաբինի «գունաերաժշտությունը»)։ Միջնադարյան [[Չինաստան]]ում և ճապոնիայում գեղանկարչությունը մեկ ստեղծագործության մեջ օրգանապես զուգորդվել է բանաստեղծությանը բնանկարի վրա գեղագրված բանաստեղծությունը նրա հետ միավորվել է ոչ միայն իմաստով, այլև գրերով։ Գեղագրությունը [[Հեռավոր Արևելք]]ում Տարածական արվեստների յուրահատուկ սեռ է։ Խոսքը բավական լայնորեն է ընդգրկվում Տարածական արվեստների կերպարի կառուցվածքում։ Տեքստը պլակատի, [[ծաղրանկար]]ի անքակտելի տարրն է։ Խոսքը հաճախ կոնկրետացնում ու զարգացնում է կերպարը հուն, սափորանկարչության, միջնադարյան սրբանկարչության, մանրանկարչության մեջ (փառագիր զարդագրերի և տեքստի համադրման հիասքանչ օրինակներով հարուստ են հայկական ձեռագիր մատյանները), լուբոկային փորագրանկարներում։ Ճարտյան մեջ նույն դերը կատարում են արձանագրությունները (օրինակ, [[Հռոմ]]ի հաղթակամարների վրա) և նույնիսկ ամբողջական տեքստերը (հին եգիպտական տաճարներում, միջնադարյան հայկական եկեղեցիների որմերին, մահմեդական մզկիթներում)։ Սակայն Տարածական արվեստների ստեղծագործությունների կերպարային կառուցվածքը կազմավորվում է տեսողա կանպլաստիկական․ միջոցներով՝ կոմպոզիցիայով, ձևի բոլոր տարրերով (տարածություն, [[ծավալ]], պլաստիկ, շարժում, ռիթմ, գիծ, լուսաստվեր, գույն են), նյութի մշակման բնույթով։ Ինչպես գեղարվեստական գործունեության մյուս սեռերը, Տարածական արվեստներ աշխարհն ընկալում և արտացոլում են կերպարային ձևով։ Կերպարների միջոցով է դրսևորվում Տարածական արվեստների ստեղծագործության գաղափարագեղարվեստական իմաստը։ Տարածական արվեստներ օրգանապես կապված են իրենց ժամանակի հասարակական և գաղափարական շարժումների հետ գրանցում բեկվում են սոցիալիստական կոնֆլիկտները, դասակարգերի պայքարը։ Ոչ պատկերային Տարածական արվեստներ, առաջին հերթին ճարտարապետությունը, նույնպես հոգևոր, գաղափարական բովանդակություն արտահայտելու հնարավորություն ունեն, որպես կանոն դրանք ընդունակ են մարմնավորելու ժամանակաշրջանի առավել ընդհանուր սոցիալիստական և փիլիսոփայական գաղափարաները (օրինակ, բուրգերը, [[Պարթենոն]]ը, [[Ռեյմս]]ի, Կոլոմենսկոյեի, [[Զվարթնոց]]ի, [[Աղթամար]]ի տաճարները են)։ Տարածական արվեստներ մարդկության պատմական զարգացման բոլոր փուլերում կարևոր տեղ են գրավել, ակտիվորեն մասնակցել իրականության հոգևոր յուրացմանը, ժամանակի գաղափարական կյանքին, սոցիալական պայքարին։ Հնագույն ժամանակներից Տարածական արվեստներ մասնակցում են մարդու առարկայական միջավայրի մշակմանն ու ձևավորմանը, «երկրորդ բնության» ստեղծմանը կյանքին, սոցիալական պայքարին։ Հնագույն ժամանակներից Տարածական արվեստներ մասնակցում են մարդու առարկայական միջավայրի մշակմանն ու ձևավորմանը, «երկրորդ բնության» ստեղծմանը:ստեղծմանը։
 
{{ՀՍՀ}}