«Խոսե Դավիդ Սիկեյրոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Խոսե Դավիդ Սիկեյրոս''', իսկականը` Ալֆարո Սիկեյրոս ({{lang-es|Alfaro Siqueiros}}) ([[դեկտեմբերի 29]], [[1898]], Չիուաուա - [[հունվարի 6]], [[1974]], Կուերնավակա), մեքսիկացի նկարիչ, մեքսիկական մոնումենտալ գեղանկարչության դպրոցի հիմնադիրներից, հասարակական գործիչ: Սովորել է Մեխիկոյի գեղարվեստի ակադեմիայում(1911) և Սանտա-Անիտա դպրոցում(1913):
1911-ից մասնակցել է հեղափոխական շարժումների:1914-18-ին եղել է Վ. Կառանսայի բանակի սպա: 1919-22-ին աշխատել է Ֆրանսիայում և Իսպանիայում,1921-ին Բարսելոնայում հրապարակել է <<«Հեղափոխական արվեստի մանիֆեստը>>»: Հիմնադրել է <<«Տեխնիկայի և արվեստի աշխատողների հեղափոխական սինդիկատը>>», եղել է նրա գլխ. քարտուղարը(1923-1925): 1924-ից Մեքսիկայի կոմունիստական կուսակցության ղեկավարներից էր, <<«Էլ Մունդո>>»
թերթի գլխ. խմբագիրը:1920-ական թթ. եղել է արհմիութենական ակտիվ գործիչ, Մեքսիկայի արհմիութենական միացյալ կոնֆեդերացիայի գլխ. քարտուղարը (1929-ից):1930-ին ձերբակալվել է,1931-ին աքսորվել Տասկո: 1932-34-ին և 1935-36-ին աշխատել է ԱՄՆ-ում, Նյու Յորքում հիմնադրել փորձարարական արվեստանոց(1936): 1937-1939-ին Իսպանիայի Հանրապետության սպա էր: Լատինական Ամերիկայի երկրների մոնումենտալ գեղանկարչության զարգացմանը մեծապես նպաստել է Ս-ի գործունեությունը Արգենտինայում(1933), Չիլիում(1941-42),Կուբայում(1943) : 1927-ին, 1955-ին և 1972-ին այցելել է Մոսկվա (1972-ին` նաև Երևան): 1960-ին քաղ. գործունեության համար բանտարկվել է, 1964-ին ազատվել միջազգային հասարակական կարծիքի ազդեցությամբ: ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ(1967), <<«Ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման համար>>» լենինյան մրցանակի դափնեկիր(1966): Հեղափոխական, կոմունիստական գաղափարայնությամբ տոգորված արվեստի համար մարտնչող Ս. իր կերպարներին հաղորդել է մեծ արտահայտչականություն, հզոր պլաստիկական ուժ` կիրառեկով մասսաների վրա գեղարվեստական ստեղծագործության ակտչվ ներգործության նոր սկղբունքներ:Նա ստեղծել է մոնումենտալ կոմպոզիցիաներ,որոնցում կոնկրետ անձանց պատկերները զուգորդված են սոցիալ-պատմ. ուժերի խորհրդանշական անձնավորումների հետ, օգտագործել դինամիկորեն կրճատված հեռանկարի էֆեկտներ, համարձակ փոխներգործության մեջ դնել երփնագիրն ու քանդակագործական ձևերը, կիրառել գեղարվեստական նոր նյութեր(սինթոտիկ ներկեր, հարթաքանդակային խեցե խճանկար և այլն):
 
{{ՀՍՀ}}