«Կոնդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 67.
 
Կոնդում է գտնվում սուրբ [[Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Երևան)|Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի]]ն։
 
== Պատմություն==
 
Երևանի գլխավերևում՝ օդից կախված, կիսաքանդ, բայց հնարամիտ ճարտարապետական լուծումներով, ծուռումուռ ճանապարհներով ու քաղաքի խտացված պատմությամբ լեցուն մի թաղ կա, որտեղ մարդկանց ապրածն ավելի կենդանի է թվում, քան որևէ այլ տեղ: Դեռ միջնադարում պատմիչ Սեբեոսը Կոնդի մասին գրել է. «Բարեշեն՝ մենակերպ կենցաղով, խնձորենիների և ծիրանենիների հրաշալի այգիներով, խոխոջուն առվակներով ու սառնորակ խմելու ջրով: Ու թեև երկուաստիճան կազմություն չի ունեցել այն, այլ միահարկ, խուլ պատերով փողոցից մեկուսացված, պատշգամբ ու մառան ունեցող տներ են եղել, սակայն առանձնացել է մյուս թաղամասերից իր ինքնուրույն դիմագծով, կյանքով»: Այգիներն ու առվակներն արդեն այդքան էլ արդիական չեն, բայց Կոնդի՝ մինչ օրս պահպանված խիստ ինքնուրույն դիմագիծը գրեթե անփոփոխ է մնացել:
 
Երևանի հյուսիս-արևմտյան բարձունքից քաղաքին է նայում Կոնդը, որ բառացի նշանակում է բլուր: Ոմանք կատակում են, որ Կոնդը Երևանի մայրաքաղաքն է, մյուսներն էլ, թե այն քաղաք է քաղաքի մեջ: Հարթությունից, որտեղ քայլում է քաղաքը, Կոնդը չի երևում: Կենտրոնական ու գլխավոր փողոցներին հարող որոշ գեղեցիկ ու բարեկարգ առանձնատներնաչք են շոյում և ցրում են բոլոր կասկածներն ու ենթադրությունները, որ ներսում՝ավելի խորքում, իրար վրա հենված կիսախարխուլ տներով, նախորդ դարի դռներով ու չափազանց նեղ, բայց պատմությամբ լեցուն փողոցներով մի թաղ կա: Կոնդի դռներն առանձին թեմա են: Ասում են՝ ժամանակին դրանք մեկը մյուսից վառ գույնի են եղել: Հիմա գույներից էլ բան չի մնացել, բայց յուրաքանչյուր տան դուռ ու դարպաս խոսում է կենդանի պատմության մասին: Այս թաղում մարդիկ ապրում են սերնդեսերունդ, ինչը Երևանում արդեն հազվագյուտ երևույթ է:Մայրաքաղաքի կենդանի մնացած թերևս միակ հին թաղամասից առաջին տպավորությունը կախված է նրանից, թե բազում աստիճաններից որո՞վ կհայտնվես այնտեղ: Օրինակ՝ եթե բարձրանում ես Սարյան փողոցի կենտրոնական փոստի կողքից, հայտնվում ես համեմատաբար թարմ ու նոր Կոնդում: Տեղացիներն այդ հատվածը Կոնդագլուխ են կոչում, իսկ կենտրոնական փոստից ավելի ներքև, իրարից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա երկու նեղ աստիճանները տանում են բոլորովին այլ Կոնդ:
 
== Պատկերասրահ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Կոնդ» էջից