«Մոհորովիչիչի մակերևույթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
(Տարբերություն չկա)

14:48, 28 Հուլիսի 2014-ի տարբերակ

ՄՈՀՈՐՈՎԻՉԻՉԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹ, բաժանման սահման երկրակեղևի և Երկրի մանթիայի միշև։ Մոհորովիչի մակերևույթը հայտնաբերվել է ըստ սեյսմիկական տվյալների, երկայնակի սեյսմիկական ալիքների արագությունը Մոհորովիչի մակերևույթի միջով անցնելու (վերևից ներքև) դեպքում աճում է թռիչքաձև 6,7—7,6-ից մինչև 7,9—8,2 կմ/վրկ, իսկ լայնակի ալիքներինը՝ 3,6—4,2-ից մինչև 4,4--4,7 կմ/վրկ։ Զանազան երկրաֆիզիկական, երկրաբանական և այլ տվյալներ ցույց են տալիս, որ նյութի խտությունը նույնպես աճում է թռիչքաձև, ենթադրաբար, 2,9---3-ից մինչև 3,1—3,5 տ/մ3։ Միանգամայն հավանական է, որ Մոհորովիչի մակերևույթը բաժանում է տարբեր քիմիական բաղադրությամբ շերտեր։ Մոհորովիչի մակերևույթն իր անվանումն ստացել է ի պատիվ հայտնաբերողի՝ հարավսլավացի երկրաֆիզիկոս և սեյսմոլոգ Ա․ Մոհորովիչիչի (1857---1936)։

Տես նաև