«Ստեֆան Մոկուլսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''ՄՈԿՈՒԼՍԿԻ Ստեֆան Ստեֆանովիչ''' (26․ 7․ 1896, Թիֆլիս —25․1․1960, Մոսկվա), սովետական թատերագետ և գ...»:
 
No edit summary
Տող 1.
'''ՄՈԿՈՒԼՍԿԻ Ստեֆան Ստեֆանովիչ Մոկուլսկի''' (26․ 7․ [[1896]], [[Թիֆլիս]] —25․1․1960, [[Մոսկվա]]), սովետական թատերագետ և գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր ([[1937]])։ [[ՍՄԿԿ]] անդամ 1940-ից։ 1918-ին ավարտել է [[Կիև]]ի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1923—42-ին դասավանդել է [[Լենինգրադ]]ի համալսարանում (1937-ից՝ [[պրոֆեսոր]]), [[Գերցեն]]ի անվ․ մանկավարժական ինստիտուտում, 1943-ից՝ Մոսկվայի Թատերարվեստի պետական ինստիտուտում (1943—48-ին՝ դիրեկտոր), ղեկավարել ՍՍՀՄ ԳԱ արվեստի պատմության ինստիտուտի թատրոնի պատմության և տեսության սեկտորը, եղել «[[Թատերական հանրագիտարանի]]» (հատոր 1, [[1961]]) գլխավոր խմբագիրը։ Մոկուլսկու գիտական հետաքրքրությունները հիմնականում կապված են եղել [[Վերածնունդ|Վերածննդի]] և Լուսավորության շըրջանների իտալական և ֆրանսիական արվեստին։ Հեղինակ է «Արեմտաեվրոպական թատրոնի պատմություն» (1936—39) երկհատորյակ գրքի։ Կազմել է նաև արևմտաեվրոպական թատրոնի մասին երկհատորյակ «Քրեստոմատիա»-ն (1937—39, 2-րդ հրտարակչություն, հատոր 1-2, 1953-55) և այլն։