«Անիմե»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
Անիմեյի պատմությունը սկիզբ է առնում XX դարի կեսերից, երբ ճապոնացի կինոռեժիսորները սկսեցին Արևմուտքում արդեն լայն տարածում ստացած անիմացիոն ֆիլմեր ստեղծելու իրենց առաջին փորձերը։ Ժամանակակից անիմեի հիմնադիրը դարձավ [[Օսամու Թեզուկա]]ն, ում հաճախ ասում են «անիմեի և մանգայի արքա»։ Նա ստեղծեց ժամանակակից անիմեի հիմքերը։ Օրինակ՝ Թեզուկան օգտագործելով մեծ աչքեր նկարելու Դիսնեյի ոճը և այն զարգացնելով կարողացավ ստանա հերոսների ավելի վառ արտահայտված զգացմունքներ։ Հենց նրա գրչին են պատկանում առաջին անիմեները։
 
ԱնիմեnԱնիմեն ի8իր գրեթե դարավոր պատմության ընթացքում անցել է զարգացման ահռելի ճանապարհ՝ Թեզուկայի ֆիլմերից սկսած մինչև ներկայիս համաշխարհային ճանաչումը։ Տարիների ընթացքում սկզբում միայն երեխաների համար նախատեսված անիմեի սյուժեները, վերափոխվում էին ավելի բարդ՝ կյանքի պրոբլեմները քննարկող սյուժեների։
 
Այնուհետև ի հայտ եկան անիմե-սերիալներ դեռահասների համար։ Այդ սերիալները մեծ տարածում ունեցան և գտան իրենց երկրպագուներին ոչ միայն դեռահասների, այլև մեծերի շրջանում։ Սակայն անիմեն ետ էր իր նախահորից՝ մանգայից, որը սկսել էր իր գործունեությունը մի փոքր ավելի շուտ և որն արդեն նվաճել էր Ճապոնիայի հասարակության բոլոր խավերի սիրտը։
56

edits