«Հելմուտ ֆոն Մոլտկե Ավագ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
(Տարբերություն չկա)

12:50, 28 Հուլիսի 2014-ի տարբերակ

ՄՈԼՏԿԵ Ավագ Հելմուտ Կարլ Բեռնհարդ (1800—1891), պրուսական և գերմանական ռազմական գործիչ, կոմս (1870), գեներալ-ֆելդմարշալ (1871), ռազմական տեսաբան։ Ավարտել է Բեռլինի ռազմական ակադեմիան (1826)։ Օ․ Րիսմարկի աջակցությամբ ամրապնդել է պրուսական բանակը: 1858—88-ին եղել է գլխավոր շտաբի պետ և փաստորեն գլխավոր հրամանատար Դանիայի (1864), Ավստրիայի (1866) և Ֆրանսիայի (1870—71) դեմ պատերազմներում։ Իր երկերում առաջ է քաշել պատերազմների անխուսափելիության և նրանց «քաղաքակրթող» դերի, թշնամու վրա հանկարծակի հարձակվելու և շրջապատման միջոցով կայծակնային արագությամբ նրան ջախջախելու գաղափարը։ Գերմանական միլիտարիզմի գաղափարախոսներից էր։