«Գազ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (6), → (7) oգտվելով ԱՎԲ
Տող 12.
 
[[Վիլհելմ Վունդ|Վունդի]] կարծիքով, Հելմոնտը նախ և առաջ մտածել է, որ հայտնաբերված գազը նման է առաջնային քաոսին։ Հելմոնտի վրա ազդեցություն է գործել նաև ''blas'' (միջին {{lang-de|blasen}}) բառը, որը նա օգտագործում էր աստղերից եկող սառը օդը բնութագրելու համար։ Բառի ընտրության գործում մեծ դեր է ունեցել նաև ''geest'' («ոգի») բառը, որը համապատասխանում է լատիներեն ''spiritus''-ին. գազը, որի տակ Հելմոնտը նախ հասկանում էր ածխաթթու գազ, լատիներենով փոխանցվում է spiritus silvestris-ի («անտառի ոգի») միջով։ Ոմանք ենթադրում են, որ գերմանական ''gasen'' («եռալ») բառը նույնպես ազդեցություն է գործել բառի ընտրության վրա։
 
== Ֆիզիկական հատկություններ ==
=== Մակրոսկոպիկ հատկություններ===
Գազերի մեծամասնությանը դժվար է կամ անհնար անմիջականորեն հետազոտել մեր [[զգայարաններ|զգայարաններով]]: Դրանք բնութագրվում են չորս ֆիզիկական հատկություններով կամ մակրոսկոպիկ հատկություններով` [[ճնշում]], [[ծավալ]], մասնիկների թիվ (քիմիկները օգտագործում են [[մոլ|մոլը]]) և [[ջերմաստիճան]]: Այս չորս բնութագրերը տարբեր պայմաններում և տարբեր գազերի համար հնուց ի վեր բացմիցս ուսումնասիրվել են այնպիսի գիտնականների կողմից, ինչպիսիք են՝ [[Ռոբերտ Բոյլ]]ը, [[Ժակ Շառլ]]ը, [[Ջոն Դալթոն]]ը, [[Ժոզեֆ Գեյ-Լյուսակ]]ը և [[Ամադեո Ավոգադրո]]ն: Արդյունքում դրանց մանրամասն ուսումնասիրությունը բերել է այդ հատկությունների միջև մաթեմատիկական կապի սահմանմանը, որն արտահայտվում է [[իդեալական գազ]]ի վիճակի հավասարումով:
 
Գազի հիմնական առանձնահատկությունը նրանում է, որ այն զբաղեցնում է բոլոր հասանելի տարածությունները, չկազմելով մակերևույթ: Գազերը միշտ խառնվում են: Գազը [[իզոտրոպ]] նյութ է, այսինքն դրա հատկությունները կախված չեն ուղղությունից: [[Ձգողության ուժ]]ի բացակայության պայմաններում ճնշումը գազի բոլոր կետերում նույնն է ([[Պասկալի օրենք]]): Ձգողության ուժի դաշտում [[Խտություն|խտությունն]] ու [[Ճնշում|ճնշումը]] նույնը չեն բոլոր կետերում՝ ըստ ծանրաչափական բանաձևի փոքրանում են տարբեր բարձրությունների վրա: Համապատասխանաբար, ծանրության ուժի դաշտում գազերի խառնուրդը անհամասեռ է: Ծանր գազերը միտված են ավելի քիչ նստվածք տալ, իսկ ավելի թեթևները՝ բարձրանում են վեր: Ձգողության դաշտում, ցանկացած մարմնի դեպքում, գազերում գործում է [[Արքիմեդի ուժ|Արքիմեդի ուժը]], որն օգտագործում են թեթև գազերով կամ տաք օդով լցված [[օդապարիկ|օդապարիկներում]]:
 
Գազերը ունեն բարձր [[սեղմելիություն]]՝ ճնշման մեծացմանը զուգընթաց աճում է խտությունը: Ջերմաստիճանի բարձրացման դեպքում ընդարձակվում են: Սեղմելու դեպքում գազերը կարող է անցնել հեղուկ վիճակի, բայց հեղուկացումն ընթանում է ոչ բոլոր ջերմաստիճաններում, այլ կրիտիկական ջերմաստիճանից ցածր պայմաններում: Կրիտիկական ջերմաստիճանը գազի բնութագրիչներից է և կախված է գազի մոլեկուլների միջև շփման ուժից: Օրինակ՝ [[հելիում]] գազը կարելի է հեղուկացնել 4,2 Կ-ից ցածր ջերմաստիճանում:
 
Կան գազեր, որոնք սառեցման դեպքում վերածվում են պինդ մարմնի, անցնելով հեղուկի փուլը: Հեղուկի անցումը գազային վիճակի կոչվում է [[գոլորշացում]], իսկ անմիջականորեն պինդ մարմնի անցումը գազային վիճակի՝ [[սուբլիմացիա]]:
 
[[Կատեգորիա:Ֆիզիկական հասկացություններ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գազ» էջից